Հայոց լ․

  1. Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

Աստուած սէր է:

Աստված սեր է:

Երկիւղ ոչ գոյ ի սէր, այլ սէրն կատարեալ ի բաց մերժէ զերկիւղն։

(Ա Թուղթ Յովհաննու Դ, 10, 18)

ոչ գոյ — չկա, գոյություն չունի

ի սէր -սիրո մեջ

սէրն կատարեալ — կատարյալ սերը

ի բաց մերժէ — մերժում է, վանում է, հեռացնում է

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

2. Զի այնպէս սիրեաց Աստուած զաշխարհ` մինչեւ զորդին իւր միածին ետ:

(Յովհաննէս Գ, 16)

զորդին իւր միածին — իր միածին որդուն

ետ — տվեց

մինչեւ — այստեղ` մինչև անգամ

3.ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Գրի՜ր առաջին հայերեն թարգմանված նախադասությունը և աշխարհաբա՛ր դարձրու։

4..Գծիկները ը կամ ն մասնիկով (հոդով) փոխարինի՛ր:

Մի օր Զևսի գլուխ- սոսկալի ցավեց: Նա կանչեց իր որդու- ու հրամայեց, որ ճեղքի իր գլուխ- ու ինք- ազատվի ցավից ու գլխի միջի աղմուկից: Հեփեստոս- կացինը տարավ-բերեց ու մի հզոր հարվածով ճեղքեց հոր գլուխ-: Այդ ժամանակ աստծո գլխից դուրս եկավ Աթենաս-Պալաս հզոր դիցուհի-: Ոտից գլուխ զինավառ, շողշողուն սաղավարտով, վահան- ու նիզակ- ձեռքին` կանգնեց ապշահար աստվածների առջև, ու նրա կանչ- որոտաց ու ցնցեց Օլիմպոս-: Աթենաս- սկսեց հովանավորել Հունաստանի հերոսների-, պահպանել քաղաքներ- ու ամրոցներ-:

5..Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն:

Ամերիկացի-(վիճակագիր) պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են….(անասնապահ) ու….(հողագործ): Երկրորդ տեղում գյուղական…..(նամակատար ) են: Հաջորդը…( մատուցող) ու … բուժքույր են: Նրանցից զգալիորեն քիչ են քայլում…(ոստիկան),…(հետախույզ) ու (պահակ): Ամենից քիչ քայլում են…(նահանգապետ) ու…(նախարար):

6. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ:

Կետորս, բանաձև, հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց:

Բոլոր…էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել:

Մեզ ասացին, որ բոլոր…հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս:

Ասում են, որ…արյան հոտն է հրապուրում:

Այդ տարածքում աշխատող… հետևում էին կետին ու վախենում էին ,թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի:

Ցուցադրվող…այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել:

Leave a comment