1. Պարզի՛ր, թե քերականական ո՛ր հատկանիշի հիման վրա է կազմվել
յուրաքանչյուր խումբը (խմբի բոլոր բաոերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ
ունեն):
Ա. Ուրարտու, Արա Գեղեցիկ, Արագած, Արգիշտի, Նեղոս, Վահան Տերյան, «Անուշ», Ռուսաստանի Դաշնություն:
Բ. Մանկություն, միամտություն, ուրախություն, սուգ, վիշտ, ահ,
հնարավորություն:
Գ. Հայր, մայր, մարդ, կին, ընկեր, եղբայր, հոգեբան, ուսանողուհի,
դերասանուհի, անձնավորություն:
2․Դո՛ւրս գրիր գոյականները՝ նշելով տեսակը, թիվը, հոլովը, առումը։
Աշուն
Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:
Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:
Կարմիր խարույկ է կարծես
Реклама
about:blank
ПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…
Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:
Համո Սահյան
3․ Հետևյալ թվականները տառերով գրի՛ր․
654
659
5478
3546
12893
75648
489523
146782
4․ Ստեղծագործական աշխատանք՝ ազատ թեմայով։
Եթե հրաշագործ լինեի ․․․