Պատմություն․ Մայաններ

Մայաները հնդկացի ժողովուրդ են Մեքսիկայում։ Կրոնը ձևականորեն կաթոլիկությունն է, բայց իրականում պահպանվում են մինչքրիստոնեական հավատալիքների վերապրուկներ։ Այժմյան մայաների հիմնական զբաղմունքը հողագործությունն է։

Որոշ լեզվաբաններ գտնում են, այժմյան հայերեն «շնաձուկ» բառն ի սկզբանե եղել է մայաների լեզվից: Որոշ մայաներ մինչ օրս կատարում են արյունոտ զոհաբերություններ: Բարեբախտաբար, որպես զոհ՝ այսօր հանդես են գալիս աքլորները, այլ ոչ թե՝ մարդիկ: Ինչպես և ացտեկները, մայաները շատ էն սիրում խաղալ «մեզոամերիկյան գնդակ»: Բոլոր մեծ քաղաքներում կան մարզադաշտեր: Այս խաղը հաճախ կապված էր գլխատման հետ, ընդ որում, զոհի դերում հանդես էր գալիս պարտված թիմը: Կտրված գլուխները, ինչպես ենթադրում են պատմաբանները, օգտագործվում էին՝ որպես գնդակ: Ձերբակալվածներին, ստրուկներին և այլ մարդկանց, որոնց պետք է զոհաբերեին, ներկում էին կապույտ գույնով, իսկ երբեմն նաև տանջում էին: Դրանից հետո նրանց բարձրացնում էին բուրգերից մեկի գագաթին, որտեղ կամ սպանում էին նետերով, կամ կրծքից հանում էին սիրտը: Դժբախտաբար, մայաների հին տեքստերից շատերը կորել են իսպանական նվաճման ժամանակ: Սակայն 20-րդ և 21-րդ դարերում, շնորհիվ քրտնաջան հետազոտությունների, նրանց տեքստերի մի մասը վերականգնվել է և թարգմանվել: Մայաների վերնախավի ներկայացուցիչները հաճախ սրում էին իրենց ատամները: Չհաշված բաբելոնյան համակարգերը, մայաները, թերևս, եղել են առաջին քաղաքակրթությունը, ովքեր օգտագործել են «0» թիվը: Ոչ ոք չգիտի, թե ինչու է մայաների կայսրությունն անկում ապրել: Շատ ավելի շուտ, քան իսպանացի նվաճողները մտել են մայրցամաք, մայաների մեծ քաղաքներից շատերն արդեն վաղուց լքված են եղել և փլատակների էին վերածվել: Գիտնականները ենթադրում են, որ դրա պատճառը եղել են երաշտը և սովը:

20 փաստ մայաների մասին, որոնք կարող են անհավանական թվալ

Leave a comment