Ածական, առարկայի հատկանիշ ցույց տվող բառն է: Պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին։
Ածականները բաժանվում են երկու խմբի` որակական և հարաբերական:
Որակական ածականները ցույց են տալիս այնպիսի հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային`ամուր պատ, պայծառ աստղ, սառը ջուր:
Որակական ածականներն ունեն համեմատության աստիճաններ. դրանք են՝ դրական, բաղդատական, գերադրական:
Դրական աստիճանը ածականի ուղիղ ձևն է, որը ցույց է տալիս առարկայի հատկանիշը առանց համեմատելու այլ առարկաների հետ։
Օրինակ՝ լավ մարդ։
Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի ավել կամ պակաս լինելը նույն հատկանիշի նկատմամբ։
Կամվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով ավելի, նվազ կամ պակաս բառերը:
Օրինակ՝ ավելի լավ մարդ, պակաս լավ մարդ։
Գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի գերազանց լինելը այլ առարկանների նույն հատկանիշից։
Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով ամենից բառը կամ ֊ամենա նախածանցը կամ էլ ֊(ա)գույն վերջածանցը։ Օրինակ՝ ամենից լավ մարդ, ամենալավ մարդ, լավագույն մարդ։
Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի կապը ուրիշ առարկաների հետ՝ փայտե դուռ, գիշերային զովություն, բժշկական գործիքներ, միրուքավոր ծերունի:
Հարաբերական ածականները սովորաբար ցույց են տալիս առարկաների ոչ համեմատելի հատկանիշ: Չի կարելի ասել` ավելի բրդե (վերարկու), ավելի լեռնային (լճակ) և այլն:
Ընտրի՜ր թեմաներից մեկը և գրի՜ր ածականներով հարուստ պատում։
«Սիրո տարքիք»
«Արդյո՞ք դու կուզեիր»
«Գիշերային թռիչք»
Մի մեծ երկրում ապրում էին շատ քիչ մարդիք, որոնցից մեկը պարոն հարցականն էր։ Ոչ, դա նրա իրական անունը չէր, նրա իրական անունն էր Նաչո , պարզապես նրան այդպես էին անվանում ,քանի, որ նա շատ էր հարցեր տալիս։ Օրինակ՝ օրերից մի օր, նա մոտեցավ մի գեղեցիկ կնոջ և հարցրեց,թե ինչ՞ է ձեր անունը, հմայիչ կինը պատասխանեց, որ իր անունը Կլարա է։ Պարոն Նաչոն հարցրեց, արդյո՞ք դուք կուզեիք, որ ձեր անունը լիներ Կլարա։ Այդպես տարօրինակ հարցեր էր տալիս Պարոն Նաչոն իր ճանապարհին հանդիպող ամեն մարդու։ Եվ օրերից մի օր պարոն Նաչոն դարձավ այդ մեծ երկրի ամենահայտնի մարդը, նրան, դրսում տեսնելիս, ցանկանում էին նրա հետաքրքիր ստորագրությունը և նկարվում էին տարօրինակ Նաչոյի հետ։ Նույնիսկ գումար էին առաջարկում պարոն Նաչոյին ,որպեսզի թեկուզ մեկ զարմանալի հարց տար իրենց։ Պարոն Նաչոյի պատվին նկարհանվեց մի ֆիլմ, որը կոչեցին Պարոն Հարցականը և գլխավոր դերում հենց պարոն Նաչոն էր։ Շուտով նրան սկսեցին այնքան սիրել, որ պարոն Հարցականը մոտիվացվեց և սահմանեց ռեկորդ, ամենաշատ հարցեր տվող մարդու կոչումը ստացավ։ Պարոն Նաչոն շարունակեց իր երջանիկ կյանքը, ունեցավ երջանիկ ընտանիք, խելացի երեխաներ, որոնք կշարունակեն իրենց հայրիկի գործը՝ հարցնելով․- Արդյո՞ք դու կուզեիր։