Առաջադրանք 1
«Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել : «Համաշխարհային պատմություն» 7-րդ դասարան
Բաբելոնի հին թագավորությունը
1.էջ 23-24-ը պատմել, պատասխանել էջ 24-ի հարցերին/
2.Կարդալ Համմուրաբիի օրենքներից, արտահայտել ձեր կարծիքը, բնութագրել թագավորին:
Համմուրաբի թագավորի օրենքները (Համմուրաբիի կոդեքսը) լավ պահպանված հնադարյան օրենքների հավաքածու է, որը ստեղծվել է մ․ թ․ ա․ 1790-ին Բաբելոնում։ Այն ուժի մեջ է դրվել Բաբելոնի թագավոր Համմուրաբիի կողմից։ Օրենքները հայտնաբերվել են XX դարի սկզբներին հայտնաբերած մարդու հասակի չափերին հասնող սև քարե սյան վրա (ստելա), որի մակերեսը ծածկված է եղել սեպագրերով։ Համմուրաբի թագավորի օրենքները բաղկացած են 282 օրենքներից, որոնք տարբեր պատիժներ էին սահմանում` ըստ մարդկանց հասարակարգային դիրքի, կամ կախված այն բանից, թե օրենք խախտողը ազատ մարդ է, թե ստրուկ։
Համմուրաբին հրամայել է հավաքել բոլոր գործող օրենքները և ստեղծել միասնական օրենսգիրք: Ինչպես արդեն նշեցի՝ օրենսգիրքը բաղկացած էր 282 հոդվածից: Դրանցից են օրինակ՝
- Եթե մարդը գողանա տաճարի կամ թագավորի գույքը, նրան պետք է սպանել․ ով կընդունի գողացած գույքը, նույնպես պետք է սպանել։
- Եթե մարդը գողանա ստրուկին կամ ստրկուհուն, նրան պետք է սպանել։
- Եթե մարդը թաքցնի փախած ստրուկին, նրան պետք է սպանել։
- Եթե մարդու տունն այրվում է, և մեկ ուրիշը, ով գնացել է այնտեղ՝ կրակը մարելու, աչք դնի նրա ունեցվածքի վրա, ապա այդ մարդուն պետք է նետել հրդեհի մեջ:
- Եթե մարդը վկաների ներկայությամբ արծաթ, ոսկի կամ որևէ իր է տվել այլ մարդու՝ պահպանելու, և այդ մարդը ժխտում է դրանք վերցնելու փաստը, ապա նա պետք է վճարի կրկնակի:
- Եթե որդին հարվածել է հորը, ապա նրա ձեռքը պետք է կտրվի:
- Եթե բժիշկը վիրահատում է ազատ մարդուն, և նա մահանում է, նրա ձեռքը պետք է կտրել:
Համմուրաբին հասկանում էր, որ զենքի ուժով ստեղծած պետությունը չէր կարող երկար գոյատևել, եթե այն ներսից ամուր չլիներ։ Ուստի անհրաժեշտ էր մտցնել գրավոր օրենքներ և նրանցով կարգավորել կյանքի բոլոր բնագավառները։ Համմուրաբին հանձնարարեց հավաքել երկրում գործող բոլոր բանավոր և գրավոր օրենքներն ու դրանց հիման վրա կազմել օրենսգիրք։ Համմուրաբիի օրենսգիրքը մեծ դեր ունեցավ Բաբելոնի քաղաքական և տնտեսական կյանքի զարգացման համար։ Օրենսգրքի հեղինակությունն այնքան մեծ էր, որ հետագայում այն հաշվի էին առնում Առաջավոր Ասիայի բոլոր պետությունները օրենքներ ընդունելու ժամանակ։ Համմուրաբիի օրենքները փորագրվել են 9 մ բարձրությամբ բազալտե սյան վրա։