1.Քո սիրած թեմայով գրիր փաստեր (մոտավորապես տասը հատ):
Հին Բաբելոնում հիվանդի մահվան մեջ մեղավոր բժիշկի ձեռքերը կտրում էին:
Հին ժամանակներում նավաստիները ձգտում էին գոնե մեկ ոսկի ատամ ունենալ: Իսկ գիտե՞ք ինչի համար: Սև օրվա համար, եթե հարազատներին թաղելու համար փող չունենային:
Ամենից շատ գարեջուր խմում են չեխերը: 126 լիտր` ահա նրանց տարեկան չափաբաժինը:
Ելակը հատապտուղ չէ, իսկ բանանը՝ հատապտուղ է։
Երկնքում ավելի շատ աստղ կա, քան ավազի հատիկ՝ ամբողջ աշխարհի ծովափերում, իրար հետ վերցրած։
Մոծակներն ավելի շատ մարդ են սպանել, քան պատմության բոլոր պատերազմները։
«Հավաքածու» բառը անգլերենում ունի առավելագույն քանակով նշանակությունը (464)։
Տիեզերական աղբի մեկ կտոր ամեն օր վերադառնում է Երկիր։
Մեղրը՝ միակ սնունդն է, որը չի փչանում։
2.Գտի՛ր թվականները :
Գտածոն յոթանասուն միլիոն տարվա հնություն ուներ:
Միայն տասը ամիս հետո տուփը կարելի է բացել:
Փոքրիկ հովիվը երեսուն–երեսունհինգ գառ էր պահում: Մի օր երեքը գայլի բաժին դարձավ:
Հիսուներկու շենքից տասներեքը կառուցվել է:
Տասներկու օր մնաց քարանձավում, մինչև որ անձավի մուտքը բացվեց:
Միայն մի քաղաքում Բոմբեյում, մարդիկ յոթանասուն լեզվով ու բարբառով են խոսում:
3. Թվականները գտի՛ր և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականները ո՞ր դեպքում են հոգնակի թվով գործածվում:
Միջոցառմանը հարյուր իննսունվեց երեխա մասնակցեց:
Մասնակից հարյուր իննսունվեց երեխանները նույն երգը երգեցին:
Երբեմն, սառնամանիքների ժամանակ, երկնքում երկու կամ երեք արև է երևում:
Մի անգամ, 1868թ. ապրիլի իննին, ուրալյան երկնքում միաժամանակ ութ արև երևաց: Մեկն իսկական էր, մնացած յոթ արևները կեղծ էին:
4. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:
Աշխարհում մոտ հազար երեք հարյուր…(ժողովուրդ) կա: Այդ հազարերեք հարյուր… (ժողովուրդ) խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական
Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի քանի…(լեզու) է խոսում: Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու…(գործածվել): Կոնգոյում հինգ հարյուր…(լեզու) կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ…(բնակվել), և այդտեղի մեկ միլիոն բնակիչները… (խոսել) ավելի քան վաթսուն լեզվով: