Զաբել թագուհի

Հայոց պատմության մեջ մենք շատ ենք ունեցել թագուհիներ, որոնք եղել են հայտնի իշխանական ընտանիքների իշխանադուստրեր և, ամուսնանալով հայոց արքայազների հետ, դարձել են թագուհի, բայց այն, որ հորից հետո դուստրը ժառանգեր գահը կամ մինչև հոր մահը, կտակի համաձայն՝ դառնար տոհմական թագուհի, բացառիկ դեպքերից մեկն է եղել հայոց պատմության մեջ:

Զաբել թագուհին ծնվել է 1215թ. Կիլիկիայի Սիս մայրաքաղաքում, ժառանգել է հոր՝ Լևոն 2-րդ Մեծագործի գահը:

1219 թվականին Զաբելը հոր կամքով նշանակվել է Կիլիկիայի գահաժառանգ՝ խնամակալ ունենալով Ատանին, ապա նրա սպանվելուց հետո՝ Կոստանդին Լամբրոնացի իշխանին։ 1222 թվականից Կիլիկիայի հայոց թագուհի։ Լևոն Բ-ի մահից հետո, Ռուբեն Գ-ի (Լևոն Բ-ի ավագ եղբայրը) թոռը՝ Ռուբեն-Ռայմոնդ Անտիոքացին իր ձեռքն է վերցնում Կիլիկիայի Հայոց գահը, բայց շուտով պարտվում է, ընկնում գերի և սպանվում։ Ատանի խնամակալության ներքո Զաբելը հռչակվում է Կիլիկիայի թագուհի, բայց շուտով Ատանը սպանվում է։ Ատանի տեղը զբաղեցնում է Հեթումյանների տոհմից Կոստանդին Լամբրոնացին։

Զաբելը ունեցել է հինգ դուստր և երեք որդի, որոնցից կրտսերը՝ Լևոն Գ, 1270 թվականին ժառանգել է գահը։

Զաբելը թաղվել է Դրազարկում։Պահպանվել են Զաբելի և Հեթում Ա-ի պատկերներով դրամներ։

Leave a comment