Հայոց լեզու

1 Նախադասություններն ընդարձակի՛ր՝ ընդգծված բառերին ավելացնելով տարբեր լրացումներ, որոնք տարբեր հարցերի պատասխանեն: Օրինակ` Եղանակը փոխվեց:-Առավոտյան եղանակը գյուղում միանգամից փոխվեց:

Այսօր Մրցելու են մյուս ազգի թույլ թիմերը: Ես հեռավոր երկրից Եկել եմ Ձեզ հայտնելու ուրախ նորությունը:

2 Պարզի՛ր, թե Ա և Բ նախադասություններում ընդգծված դերանուններն ինչո՞վ են տարբերվում:

Ա. Որքա՞ն հարստություն է թաղվել ծովի խորքերում առաջին նավի խորտակման օրվանից:

Բ.Ոչ ոք չի կարող ստույգ ասել, թե որքա՞ն հարստություն է թաղվել ծովի խորքերում առաջին նավի խորտակման օրվանից:

Ա. Ե՞րբ են ձկները խավիար դնում:

Բ. Ուզում եմ պարզել, թե ե՞րբ են ձկները խավիար դնում:

Ա. Խեցու մեջ մարգարիտն ինչպե՞ս է գոյանում:

Բ.Ես նոր եմ իմացել,թե խեցու մեջ մարգարիտն ինչպե´ս է գոյանում:

3. Կետերը փոխարինի՛ր տրված դերանուններով: Ուշադրություն դարձրո՛ւ կետադրությանը:

Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքան:

երբ է ջուր հավաքվում այս փոսում:

Ինձ հետաքրքրում է, թե ինչքան է ջուր հավաքվում այս փոսում:

…պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար: Իրենք էլ չգիտեն, թե … պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար: …պետք է վերականգնի հատված անտառները: Ձեզ հարց տվե՞լ եք, թե …պետք է վերականգնի հատված անտառները: …Ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար: Ճարտարապետին հարցնում են, թե ….ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու համար: …այդպես գրավեց քո ուշադրությունը: Ցո՛ւյց տուր տեսնեմ , թե … .այդպես գրավեց քո ուշադրությունը: … ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին: Գոնե ասա՛, թե … ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:

4 Հոլովման աղյուսակում գրի՛ր տրված դերաննուների համապատասխան ձևերը և պատասխանի՛ր հարցերին:

Ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ:

Ուղղական- Սեռական- Տրական- Բացառական- Գործիական- Ներգոյական- Ո՞ր դերանունների սեռական և տրական հոլովներն են համընկնում:

Դերանուններից ո՞ր հոլովներն են նմանվում գոյականի համապատասխան ձևերին

Leave a comment