Հայոց լեզու

1.Գործնական հայոց լեզու

2.Պատմի՜ր ամանորյա քո սիրած ֆիլմի մասին,ամփոփի՜ր և ներկայացրո՜ւ բլոգում հետաքրքիր նկարով։

Իմ ամանորյան ամենասիրելի ֆիլմը (Տանը մենակ) – ն է։ Ամեն անգամ դիտելիա բարցրանում է իմ ամանորյա տրամադրությունը։ Վստահ եմ, որ բոլորը դիտել են այս ֆիլմը։ Ֆիլմը մի տղաի մասին է, որին մոռանում են տանը և թռչում այլ երկիր ամանորը դիմավորելու, իսկ այդ տունը ցանկանում են թալանել բայց այդ տղան փորձություններ է կազմում գողերի համար։

3. Ծաղկի ո՞ր տեսակը քեզ համար ունի ամանորյա խորհուրդ, ինչո՞ւ․ մեկնաբանիր։

4. Սկզբից և վերջից ավելացրու այնպիսի նախադասություններ, որպեսզի ստացվի հետաքրքրիր հեքիաթ։

Մի տղա իր երազում տեսել էր շատ գեղեցիկ կապույտ անտառ, վստահ էր, որ իրական կյանքում կա այդպիսի անտառ և ցանկանում էր գտնել այդ անտառը։ Նա ապրում էր անտառում։ Այդ տղան ուներ շատ հետաքրքիր հիշողություններ կապված իր մանկության անտաի հետ։ Նա որոշում է ,որ պիտի թողնի իր մանկության անտառը, պիտի գնա ու գտնի իր երազների կապույտ անտառը։ Բաց այդպես էլ չի կարողանում գտնել իր երազների կապույտ անտառը։

Ծանոթություն․

Բայերը պատասխանում են ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:

Օրինակ

Փոքրիկը առավոտները արթնանալուն պես ժամերով հենվում էր պատշգամբի ճաղին ու կարոտով նայում, թե արդյո՞ք բակում չի երևում ծերունին:

Այս նախադասության մեջ թավ գրված բառերը բայեր են:

Բայերը լինում են դիմավոր և անդեմ:

Դիմավոր բայերը նախադասության մեջ դառնում են ստորոգյալ, անդեմ բայերը կարող են կատարել տարբեր պաշտոններ:

Բայի կազմությունը

Բայերը կազմությամբ լինում են պարզ և ածանցավոր:

Բայի սկզբնաձևն ունի ել, ալ վերջավորություն՝

Օրինակ

երգել, խաղալ:

Դա կոչվում է անորոշ դերբայ: 

Բայի պարզ կամ ածանցավոր լինելը որոշվում է անորոշ դերբայի հիմքով:

ա. Բայի հիմքը պարզ է, եթե վերջավորությունից առաջ բայածանց չկա՝ երգել, նկարել, արտագրել, գունաթափել: Այս բայերի երգ -, նկար -, արտագր -, գունաթափ- հիմքերը պարզ են, թեև արտագր — հիմքում կա նախածանց, իսկ գունաթափ- հիմքում՝ երկու արմատ և հոդակապ: Սակայն դրանք համարվում են պարզ հիմքեր, որովհետև դրանցում բայածանց չկա:

բ. Բայի հիմքը ածանցավոր է, եթե վերջավորությունից առաջ կա որևէ բայածանց՝ փախչել, հեռանալ, վազեցնել, կոտրատել, կառուցվել: Այս բայերի փախչ -, հեռան -, կոտրատ-, կառուցվ-  հիմքերը ածանցավոր են:

Անորոշ դերբայի պարզ հիմք ունեցող բայերը կոչվում են պարզ բայեր:

Ածանցավոր հիմք ունեցող բայերը կոչվում են ածանցավոր բայեր:

Leave a comment