Հայոց լեզու

.Գրի՜ր մտքերդ՝ «Ամենակարևորը․․․» վերնագրով։

2.Նկարահանիր տեսանյութ՝ պատմելով Երևանյան ամանորի մասին։Պատմի՜ր, թե հնում ինչպես են հայերը նշել Նոր տարին և տեղադրի՜ր Երևանյան տոնական նկարներ։

Դերբայ      Հիմք  Վերջավորություն
Անորոշկարդ, պատմ      ալ, ել
Ենթակայականկարդ, պատմ    ացող, ող
Հարակատարկարդ, պատմ    ացած, ած
Համակատարկարդ, պատմ    ալիս, ելիս
Անկատարկարդ, պատմ    ում, ում
Վաղակատարկարդ, պատմ    ացել, ել
Ապակատարկարդ, պատմ    ալու, ելու
Ժխտականկարդ, պատմ    ա, ի

Դերբայական դարձվածը՝ նախադասության մեջ գործածված դերբայն է իր լրացումներով միասին։Դերբայական դարձվածի գերադաս անդամը դերբայն է, որն արտահայտվում է՝
1. անորոշ դերբայի տարբեր հոլովներով՝ անթարթ նայելը(ը), ուսին նստելով, այգին մշակելու,
2. հարակատար դերբայով՝ ուսապարկը մի կողմ դրած, մեքենան բարձած, ծանր աշխատանքից խոնջացած,
3. ենթակայական դերբայով՝ բարձունքից գահավիժող, օր օրի կռացող, գիշերուզօր սպասող,
4. համակատար դերբայով՝ փողոցն անցնելիս,մանկությունը հիշելիս, հանձնարարություն կատարելիս։

Реклама

about:blank

Դերբայական դարձվածը նախադասության մեջ մեկ անդամ է։ Որպես նախադասության անդամ, նախադասության մեջ այն զբաղեցնում է ենթակայի, ստորոգյալի, գոյականական և բայական անդամի լրացումների պաշտոններ, ինչպես՝
Ճամփորդների դադար առնելը(ենթակա) ճակատագրական եղավ։
Ձախողման պատճառը այդ մարդուն վստահելն(ստորոգելի) էր։

Դերբայական դարձվածի գերադաս անդամը՝ դերբայը, ունենում է ոչ թե ստորոգյալի, այլ իր հետ կապված 4 կարգի լրացում.ենթակա, ստորոգելի կամ վերադիր, խնդիր, պարագա։

Գրի՜ր նախադասություններ դերբայական դարձվածով՝ առաջադաս, միջադաս,վերջադաս ։

Leave a comment