Ի՞նչ սովորեցրեց ինձ իմ ձմեռային ճամբարը։
Ես սովորեցի ավելի հմուտ և գեղեցիկ նկարել;
- Պատմություն հորինի՛ր, որն ավարտվում է այսպես: Այս պատմությունը պատմեցի, որ չվախենաք անծանոթ քաղաքում «կորչելուց»:
Մի կին, որը շատ էր սիրում ճամփորդել մեկնում է Կանադաում գտնվող Քվեբեկ քաղաք, որտեղ մոլորվում է; Դրսում քայլելիս հանդիպում է մի բարի տատիկի, այդ տատիկը նարան առաջարկում է միասին թեյել, քանի, որ դրսում շատ ցուրտ էր;
3.Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:
Քանի՛ տարի … մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները: Եթե մի երկու ամիս էլ … այս խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը: Մի քանի օր այստեղ … ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:
Այստեղ … ուրիշ ելք չունեմ: Դու երկար … այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:
4. Տրված բայերը բաժանի՛ր երկու խմբի՝դիմավոր բայերի և դերբայների:
Փակել է, մտնել, փակած, մտար, փակում եմ, մտնում է, փակեցիր, մտած, փակի՛ր, մտնեիր, փակելիս, մտնելիս, կփակենք, մտի՛ր, պիտի փակեք, մտել էինք, փակել էիր, պիտի մտնի:
5. Տրված նախադասություններն այնպես փոխի՛ր, որ դիմավոր բայը դառնա համակատար դերբայ (իս վրջավորությամբ):
Օրինակ`
Երբ կենդանիների պահպանության խնդիրն էին լուծում, բազում դժվարությունների հանդիպեցին: -Կենդանիների պահպանության խնդիրը լուծելիս բազում դժվարությունների հանդիպեցին:
Երբ գետափին զբոսնում էր, հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ: Երբ երկրորդ խողովակաշարն էին կառուցում, պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու:
Երբ գետակն անցնում էր, որս անող մի գայլաձուկ տեսավ:
Երբ լսում էր ընկերոջ պատմությունը, փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում: Երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատում ես, կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր: Երբ փորձում էր, ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել: