Վահան Տերյան

1.Վահան Տերյան,դիտել ֆիլմը բանաստեղծի մասին։

2.Գրիր ի՞նչ գիտես բանաստեղծի մասին, որը կհետաքրքրի մեզ։

Վհան Տերյանը սովորել է Մոսկվայի պետական համալսարանում և Լազարյան ճեմարանում; Ուներ կին Սուսաննա Տերյան; Ծնվել է հունվարի 28 փետրվարի 9, 1885թ․ ; Ծննդավայրը, Գանձա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն; Մահացել է հունվարի 7, 1920թ․ 34 տարեկանում; Վաղճանման վայրը Օրենբուրգ, Խորհրդային Ռուսաստան; Մանագիտությամբ նա բանաստեղծ, թարգմանիչ, գրող և հասարակական գործիչ էր;

3.Կարդա՜ բանաստեղծությունները և սովորի՜ր որևէ մեկը։

Վահան Տերյան «Շշուկ ու շրջյուն»

Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն, —
Բարդիներն են բաց պատուհանիս տակ,
Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում,
Կանչում ես նորից կարոտով հստակ։
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում,
Եվ շշնջում ես, և անուշ շրշում,
Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։
Ամպերը ճերմակ երամով անցան
Թռչունների պես,— լուսեղե՜ն երազ,—
Դո՛ւ ես, որ դարձյալ ժպտացիր անձայն
Քո հեռու հեռվից, անհայտ ու անհաս։
Ջրերն են անվերջ միգում հեկեկում, —
Իմ սիրտն է լալիս կարոտով անհուն,—
Թվում է, որ դու տխրությամբ անքուն
Ինձ ես որոնում աղոտ աշխարհում։
Եվ ժպտում ես ինձ, ակնարկում քնքուշ
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում,
Եվ շշնջում ես, և շրշում անուշ,
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում։

․․․

 «Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր»

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերվա պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։

Իմ խաղաղ երեկոն


Իմ խաղաղ երեկոն է հիմայ
Մեղմալոյս, ե՛ւ տըխուր, ե՛ւ անուշ.
Քեզ երբէք սիրտըս չի մոռանայ,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…

Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պա՛տկերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։

Ե՛ւ տանջանք, ե՛ւ բեկում, ե՛ւ թախիծ —
Սեւ օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կեանքի եւ դառը մահու դէմ.

Leave a comment