Պատմություն

Առաջադրանք 2

«Հայոց պատմություն», էջ 78-83-ը, պատմել, էջ 78-ի հարցերը գրավոր/

Դուրս գրել նոր հասկացությունները, բառերը, գրել դրանց բացատրությունները:

Դուրս գրել թվականները, իրադարձությունները:

Տիգրան Երկրորդ Մեծի տերության ստեղծումը:

Ներկայացնել Տիգրան Մեծի ռազմաքաղաքական քայլերը:

Գրավոր ներկայացնել նվաճված տարածքների ժամանակագրությունը:

Դիտել ֆիլմը  «Տիգրան Մեծ»/մաս առաջին/, այնուհետև ,նոր բացահայտումների մասին ամփոփիչ գրել:

 Սա մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր ու այդ այրերից ու բոլորից քաջ: Իսկ հետո եկողներիս ցանկալի թե՛ ինքը և թե՛ իր ժամանակը: Եվ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիական բարքը և խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ  և չի ձգտի նրա նման մարդ լինել:                                                                           

Մովսես Խորենացին,
                                                                                      «Պատմություն Հայոց»

  Տիգրան թագավորը` այս դեռևս չճանաչված հզոր տիրակալը, շատ ավելի մեծ արժանիքներ ունի, քան նրա ժամանակակից Միհրդատը, որով հիացած է պատմությունը, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Միհրդատը փայլուն կերպով «ինքնասպանության մղեց իր պետությանը», մինչդեռ Տիգրանն իր ժողովրդի ապրելու իրավունքն ապահովեց հավերժության համար:

Ռընե Գրուսե,
Ֆրանսիացի արևելագետ

Leave a comment