Հայոց լեզու

Նկարագրի՛ր քո սովորական երեկոները (սովորաբար ինչպե՞ս ես անցկացնում, ո՞րն է երեկոյան սիրելի զբաղմունքդ, ի՞նչը չես սիրում)

Երեկոյան ես դիտում եմ սիթքոմներ; Շատ եմ սիրում երեկոյան ընտանիքով դիտել ֆիլմեր; Ես չեմ սիրում շուտ քնել;

1..Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով:

Մեր կապիկը մի աֆրիկացուց ձեռք բերեցինք, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ է: Ամեն օր նրան դուրս էնք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում է տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոանքով անցնում էն որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք,

խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում էնք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ է մտնում, կապիկն իսկույն դուրս է ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց է գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չի դիմանում:

2.Անորոշ դերբայը դիմավոր բա՛յ դարձրու. ինչպիսի՞ դիմավոր ձևեր ստացվեցին:

Օրինակ`

Գնաց ծովում լողանալու- Գնաց , որ ծովում լողանա:

Կանգնեց անկյունում նրան` նորից տեսնելու նպատակով: Խնդրեց նամակը հասցնելու մասին: Մի քանի վարկյան շահելու համար վազեց: Սպասեց հոսանքների բերելուն: Մի քանի քայլ հեռանալով` հանդիպեց: Հոսանքի ուղղությամբ ցած վազելով` տեսավ: Ջրի պակասելու մասին խոսեցին:

3.Հարակատար դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. Դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:

Օրինակ` Վաղուց հերքված վարկածը- վարկածը, որ վաղուց հերքվել էր:

Ցանքերի համար վտանգավոր դարձած արձրև, մառախուղով պատված լեռնագագաթներ, ճանապարհորդի նկարագրված ջրվեժը, դժվարին կացության մեջ ընկած մարդ, գիշերները մեր այգին այցելած չորքոտանին, անտառից սկիզբ առած վտակ:

4.Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն: Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված: Երբ արդեն ամեն ինչ…էր, բոլոր պատվերները՝ … մոտեցավ մեքենային: Վարպետի … բոլոր կամուրջները մինչև այսօր կան: Երբ արքայի հրամանով … անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ էլ բաց

թողեցին: Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել … գեղեցկուհուն: Այս կողմերից մի քանի տարի առաջ… մարդիկ մեր ավանը չեն ճանաչի: Հեղեղի … տուփը ոչ մի կերպ չէր բացվում:

Leave a comment