Կարդա՛ տրված մտքերը և լրացրո՛ւ վերջին նախադասությունը:
Բայի դեմք է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս, թե ո՛ւմ կամ ինչի՛ն է վերագրվում գործողությունը: Բայի թիվ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս` մե՞կ, թե՞ մեկից ավելի առարկաների է վերագրվում գործողությունը: Բայի ժամանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է գործողության կատարման ժամանակը: Բայի եղանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է խոսողի վերաբերմունքը կամ տեսանկյունը գործողության կատարման նկատմամբ:
2.Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):
Գառնուկը ջրհորում մի բան տեսավ: Դա դաշտում տեսնելիս կփախչեր: (ինչ որ) – Գառնուկը ջրհորում մի ինչ որ բան տեսավ, դա դաշտում տեսնելիս կփախչեր:
Պապն այդ օրը պատմում էր: Աղջիկը դա վաղուց էր ուզում իմանալ: (ինչ որ) – Պապն այդ օրը ինչ որ բան էր պատմում, աղջիկը դա վաղուց էր ուզում իմանալ:
Մի բան ծածկում էր աղբյուրն ու գուռը: Դա ընկած էր քիչ հեռու, թափթփված ճյուղերի մեջ: (ինչ, ինչ որ) – Մի ինչ որ բան ծածկում էր աղբյուրն ու գուռը, ինչն ընկած էր քիչ հեռու, թափթփված ճյուղերի մեջ:
Մրջյունը մի ժամանակ մարդ էր: Նա զբաղվում էր հացահատիկի մշակությամբ: (որ) – Մրջյունը մի ժամանակ մարդ էր, որը զբաղվում էր հացահատիկի մշակությամբ:
Պայմանը դա էր: Գիքորը պիտի տունը մաքրեր, ամանները լվանար, ոտնամանները սրբեր: (որ) – Պայմանը դա էր, որ Գիքորը պիտի տունը մաքրեր, ամանները լվանար, ոտնամանները սրբեր:
3. Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):
Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել: Եգիպտոսի տեղը չգիտի (որովհետև կամ քանի որ) – Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել, որովհետև եգիպտոսի տեղը չգիտի։
Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր: Ձմռան պարապությունից ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում: (որովհետև կամ քանի որ) – Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր, քանի որ ձմռան պարապությունից ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում:
Առակագիր Եզոպոսը մի անգամ մտավ նավաշինարան: Այնտեղ նավաշինարարներն սկսեցին նրան ծաղրել ու բարկացնել: (որտեղ) – Առակագիր Եզոպոսը մի անգամ մտավ նավաշինարան, որտեղ նավաշինարարներն սկսեցին նրան ծաղրել ու բարկացնել:
Պատանին գնաց մի ալևոր մարդու մոտ: Նրան հարցներ ճանապարհի մասին: (որպեսզի, որ) – Պատանին գնաց մի ալևոր մարդու մոտ, որ նրան հարցներ ճանապարհի մասին։
Նավազը որդուն ուղարկեց ուսումնարան: Քերականություն սովորիր: (որ, որպեսզի): – Նավազը որդուն ուղարկեց ուսումնարան, որեսզի քերականություն սովորի:
4.Կետերը փոխարինի՛ր հարմար շաղկապով կամ դերանունով:
Լեռնային հովիտներում գիշերը ձյուն է սպասվում,իսկ հովիտներում՝ անձրև: Աշուն էր, զովաշունչ ու պայծառ աշուն,որ սովորաբար լինում է Արարատյան դաշտում: Իսկ ջրերը ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից վարարում էին, դաշտում բնական ավազաններ էին գոյանում: Կարդացի անունս մի ոտանավորի տակ և ինձ թվաց,որ իմ այդ ստորագրությունը ոսկե տառերով էր տպված: Նա մինն ուներ, տասն եմ արել: Այն օրից, ինչ գյուղ էր եկել, անցել էր ուղիղ մեկ ամիս: Հյուրերին առաջնորդեց դեպի տաղավարը,որը գտնվում էր բակի խորքում: Նա մեծահռչակ զորավար էր,և երկրների կուսակալ: Նրանք նույն ուղղությամբ չէին գնում, միմյանց չէին հանդիպում: Իսկ հնէաբանը,և թանգարանի տնօրենը նոր քննության գաղափարին չընդդիմացան:
5. Կետադրի՛ր:
Ադամը շնչասպառ վազում էր՝ շուտով հասնելու գեղեցիկ քարերի ձորը: Գնացել, կանգնել էր ճանապարհի վրա եկող-գնացողի հետ, մի քիչ զրույց անելու: Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը հառելով խավարին: Մի օր մեղմաշունչ մի քամի Նուբիական բարձունքներից վար սահելով, իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտների տակ փռվեց հևիհև: Նա ճամփա ընկավ, մի ուրիշ մի լավ աշխարհ գտնելու: