Հայոց լեզու 7

1.Գրել ակրոստիքոսներ՝ նվիրված մայրիկներին:

Մ – մայրիկ իմ գեղեցիկ

Ա – արևի պես շողշողում

Յ – յուրաքանչյուր օր սիրով ես դու ժպտում

Ր – րոպեներն են անցնում քո կողքին աննկատ

Ի – իսկ ժամերը քո կողքին րոպեներ են թվում

Կ – կարոտում եմ քեզ, նույնիսկ երբ կողքիս ես

2.Տրված տեքստերը փոխադրի՛ր` ընդհանուր վերնագիր և հետևություն գրելով:

Ա.Գայլն անցնում էր մի տան մոտով, իսկ ուլիկը տանիքից ծաղրում ու հայոյում էր նրան: Գայն ասաց. -Ո՛չ թե դու ես խոսում, այլ տեղդ: Բ. Երկու ընկերներից մեկը դարձավ թագավորի խորհրդական: Մյուս ընկերը մի օր գնաց նրան այցելելու: Պաշտոնյա ընկերը բարձր ձայնով, մեծ-մեծ խոսում էր ու գլուխ էր գովում: Տեսության եկածն ասաց. -Թե որ ես քեզ ճանաչում եմ, էս մեծ-մեծ բրդողը դու չես: Կա՛-չկա՛ աթոռիդ ձայնն է էդպես դմբդմբում:

3. Նախադասությունը գրի՛ր առանց այն բառերի կամ բառակապակցությունների, որոնք պատասխանում են փակագծում տրված հարցին:

Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞, ո՞ր)
Փաեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին գործված: (ինչպիսի՞, ո՞ր)
Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարից հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)
Բեռնատարները նշանակված ժամից մեկուկես ժամ շուտ եկան: (ե՞րբ)
Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ ու առաջ  շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ քարերի մեջ: (ե՞րբ, որտե՞ղ)
Այդ ընթացքում ծառի գագաթը բարձրացած որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (ե՞րբ. որտե՞ղ)
Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: (ե՞րբ, ի՞նչը):

4Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված հարցին պատասխանող բառերով կամ բառակապակցություններով (ենթականերով):

Օրինակ` ….մուտքից դուրս եկավ( ո՞վ)- Ոստիկանը դուրս եկավ: Ամենաշուտը գործի գնացողը մուտքից դուրս եկավ: Հանկարծ հայտնվեց: (ո՞վ) Որեմն կատարվե՞ց: (ի՞նչը) Այստեղից չի լսվի: (ի՞նչը) Հևասպառ սարն էր բարձրանում: (ո՞վ)

5. Փակագծերում տրված հարցին պատասխանող դերանուն (ենթակա), ապա նրան լրացնող երկրորդական նախադասություն ավելացնելով՝ տրված պարզ նախադասությունները բարդեցրո՛ւ:

Օրինակ` Մուտքից դուրս եկավ: (Ո՞վ) – Մուտքից դուրս եկավ նա, ում տեսել էինք առավոտյան: Մուտքից դուրս եկավ նա, ով վերջինն էր մտել: Մուտքից դուրս եկավ նա, ումից լուր էինք ուզում իմանալ: Հանկարծ հայտնվեց: (ո՞վ) Ուրեմն կատարվե՞ց: (ի՞նչը) Այստեղից չի լսվի: (ի՞նչը) Հևասպառ սարն էր բարձրանում: (ո՞

Նախադասություններն ընդարձակի՛ր:

            Փորձենք:
            Աղջիկները կպատմեն:
            Մեծերը կլսեն:
            Կընտրեք:
            Ճամփորդը վերադարձավ:

Leave a comment