Հայոց լեզու

1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային զույգեր։

Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

2.Ժխտական նախադասությունները դրակա՛ն դարձրու երկու ձևով՝ փոխելով ժխտական դերանունը: Ոչ մեկը չի հասկանում իմ ցավը: Ոչինչ ավելի վատ չէ, քան մենակությունը: Ոչինչ չխնդրեց օտարության մեջ գտնվող հորից: Ոչ մի բան չի կարող փչացնել նրա բարձր տրամադրությունը: Այդ ընթացքում ոչ ոք չեկավ: Ոչինչ չէր խանգարում գիշերային անդորրը:

3.Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

… տարածության մեջ մարդն իր մարմինը չի զգում: (անօդ, անոթ)

Աղջիկը դասավորեց արհեստանոցի բոլոր … ու դուրս եկավ: (անօդ, անոթ)

Տղայի աղմկոտ ու անհանգիստ … վախեցնում էր ծնողներին: (վարկ, վարք)

Նրանք ամեն ինչ արեցին իրենց արտադրանքի … բարձր պահելու համար: (վարկ, վարք)

4.Ձեր դասարանի մասին պատմի՛ր և պատմությունդ վերնագրի՛ր: Այնպե՛ս արա, որ տրված հարցերի պատասխաններն էլ լինեն պատմությանդ մեջ: Առանձին մարդկանց մասին գրելուց մի՛ խուսափիր:

ա) Ձեր դասարանն ինչպիսի՞ն է: բ) Ձեր դասերն ինչպե՞ս են անցնում: գ) Դասամիջոցնե՞րն ինչպես են անցնում: դ) Դասերից հետո(դպրոցից դուրս) ինչպե՞ս եք ընկերություն անում:

5.Ուսումնական տարվա ակզբի ամենահետաքրքիր դեպքը պատմի՛ր և պատմությունդ վերնագրի՛ր: Տրված առաջադրանքները կօգնեն քեզ (կարող ես հերթականությունը չպահպանել): Նկարագրի՛ր՝ որտե՛ղ և ե՛րբ է կատարվել դեպքը: Մանրամասն նկարագրի՛ր դեպքը: Նկարագրի՛ր և բնութագրի՛ր պատմությանդ հերոսին կամ հերոսներին: Կատարվածի նկատմամբ քո և ուրիշների արտահայտած վերաբերմունքի մասին պատմի՛ր: Աշխատի՛ր, որ խոսքդ համապատասխանի նկարագրվող իրավիճակին:

Leave a comment