1.Տրված բառերը բաժանի՛ր ըստ խոսքի մասի պատկանելության գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր (յուրաքանչյուրից երեք բառ):
Հարյուր իննսուներեք, թե, դու, անշուշտ, դանդաղ, վրա, թութակ, բոլորը, վա՜յ, մասին, կամաց-կամաց, հավանաբար, մտերմանալ, ոչ մեկը, հովիվ, որպեսզի, արագ, երրորդ, կացին, ա՜խ, դեղին, ընկերանալ, երկար, կարծես, կրկնել, է՜, բացի, որովհետև, հինգական:
2..Տե՛ս, թե նախորդ վարժության մեջ տրված բառերից որը ի՞նչ հարցի է պատասխանում և փորձի՛ր բացատրել խոսքի մասերի նման խմբավորումը: Ա. Գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ: Բ. Կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր:
Հոմանիշներից յուրաքանչյուրով նախադասություն կազմի՛ր: ա) Պաշտպանել, պահպանել: բ) Պատրվակով, շնորհիվ: գ) Դրդել, մղել:
3.Տրված բառերի բոլոր հոմանիշեերը գրի՛ր ըստ իմաստների սաստկության:
Օրինակ`
կռվել — վիճել, գժտվել, ընդհարվել, իրար ուտել, պատերազմել: Քամի, ձայն, վախ, գեղեցիկ, տգեղ, շատ, ցանկություն, ծիծաղ:
Քամի – հողմ, փոթորիկ, մրրիկ:
ձայն – Հնչյուն, ծպտուն, ճիչ, կանչ, գոռոց
վախ – սարսափ, ահ, ահասարսափ
գեղեցիկ – Սիրուն, գեղանի, գեղեցկուհի, նրբադեմ, բարեգեղ
տգեղ – Գեշ, անդուր
շատ – Բազում, բազմաթիվ, սաստիկ
ցանկություն – կամք, տենչանք
ծիծաղ – Ժպիտ, կչկչոց, քրքջոց
Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:
Ընչազուրկ, հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ, սրընթաց, անընկճելի, արագընթաց, անկոտրում, դյուրաթեք, դյուցազնական, դյուրաբեկ, ճկուն, աղքատ, հերոսական:
սրընթաց – արագընթաց
Ընչազուրկ – աղքատ
դյուրաբեկ – ճկուն
անընկճելի – անկոտրում
դյուցազնական – հերոսական
Տրված առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշների օգնությամբ:
Լավ ձին կերը կավելացնի,վատ ձին մտրակը : Խելոքին մեկ ասա, անխելքին հազար ու մեկ : Արդար մազը չի կտրվի, խարդախ գերանը կկոտրվի : Բոյը երկար, խելքը կարճ :
Տեքստում կետերի փոխարեն համապատասխանաբար տեդադրի՛ր տրված հականիշները:
Ամուր — առաձգական, հիշել — մոռանալ, խոշոր — փոքր, արտասովոր — սովորական, լուրջ — թեթևամիտ, ոչ միայն – այլ նաև, տարիքով — երեխա, բռնել — նետել: Մարդիկ … են … հայտնագործությունների, աշխարհի մասին պատկերացումները փոխող ճանապարհորդությունների մասին, դրանք փոխանցում են սերունդից սերունդ և երբեմն … են … թվացող սովորական բաների մասին: Գիտե՞ք, օրինակ, որ Կոլումբոսը… Ամերիկան է հայտնագործել,… …ռետինե գնդակը: Երբ իսպանացիները ցամաք ելան Հաիթիում, տեսան, որ կղզու բնակիչներն … մի գործով են զբաղված: Նրանք … ու կենտրոնացած իրար էին … ու… ինչ-որ շագանակագույն գնդեր: Իսկ այդ գնդերը, կենդանի … արարածների նման ցատկոտում էին քարե սալիկի վրա: Հաիթցիների գնդակախաղը հիմա հազիվ թե զարմացնի մեզ: Թերևս միայն հարցնենք, թե … մարդիկ ինչո՞ւ էին … զբաղմունքով տարվել: Իսկ Կոլումբոսի խիզախ նավաստիները շշմած էին մնացել: Չէ՞ որ նրանք երբեք չէին տեսել… կլոր առարկա, որն … սալարկին դիպչելով ետ է թռչում: