Գեղձեր, տեսակները, ֆունկցիաները:
Լրացուցիչ առաջադրանք-պատասխանել հարցերին․
- Ինչո՞վ են տարբերվում իրարից արտազատական և ներզատական գեղձերը
Ներզատական գեղձերը արտազատական գեղձերը տարբերվում են նրանով, որ արտազատական գեղձերը ունեն ծորաններ, իսկ ներզատական գեղձերը չունեն ծորաններ։
- Ո՞ր գործընթացների վրա է ազդում մակուղեղը
Մակուղեղի հորմոնները կարգավորում են մի շարք գեղձերի, աշխատանքը, նրանց աճը, հսկում են մեզի գոյացման գործընթացը և մաշկի գունավորումը։
- Ո՞րն է վահանագեղձի գործառույթը
Վահանագեղձը մասնագիտացված ներզատիչ գեղձ է, արտադրում է յոդ պարունակող թիրօքսին հորմոնը, որը մասնակցում է օրգանիզմում նյութերի և էներգիայի փոխանակության կարգավորմանը։
- Ինչու՞ է ադրենալինը կոչվում է << տագնապի հորմոն>>
Միջուկային շերտի հորմոնը՝ ադրենալինը բարձրացնում է արյան ճնշումը, նեղացնում արյան անոթները, նպաստում է գլիկոգենի քայքայմանը և արյան մեջ գլյուկոզի ավելացմանը: