1.Ընտրիր թեմաներից մեկը և շարադրիր մտքերդ․
1.Ա՜խ այս « պիտի»-ն
2.Երջանկությունը սսվում է այնտեղ,որտեղ․․․
3.Ներողամտություն
4.Եթե մեր մտքերն օդում գրվեին
Ուշադրություն․․․ Կրկնում ենք Գոյական խոսքի մասը
2.Հոլովել քաղաք, գիրք, մարդ, ընկեր բառերը։
3.Սխալ կամ ոչ տեղին գործածված բաոերը գտի՛ր և ճշտի՛ր:
Բարենցի ծովի Կիլդին կղզում մի շատ հետաքրքիր լիճ կա: Նրա ջուրը հինգ շերտ ունի: Առաջին շերտի` հատակի տիղմի վրայի ջուրն այնպիսին է, որ հողին է հավասարեցնում ամեն մի կենդանի բան: Դրա համար էլ ջրի այդ շերտում ոչ մի առողջ էակ չկա: Երկրորդ շերտը ծիրանագույն մանրէներով է ցանկապատած: Այդ մանրէներն այնքան բազում են այդտեղ, որ չեն հրաժարվում,որ ցածի թունավոր գազը ոտքի ելնի, հասնի երրորդ «հարկ»: Ջրի երրորդ շերտը բնակեցվածէ ծովային ձկներով, ոզնիներով ու այլ կենդանիներով, որոնք qոյություն ունեն աղի ջրերում: Չորրորդ «հարկում» ջուրը շատ է աղի ու կյանքի համար պիտանի չէ: Իսկ վերին, հինգերորդ շերտում ջրհորի քաղցրահամ ջուր է: Դա էլ քաղցր ջրերին ուրույն կենդանիների արքայությունն է: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ տարօրինակ լճի հինգ շերտերը երբեք իրար մեջ չեն ընկնում:
4.Տրված բարդ բառերի վերջին արմատները փոխելով` ստացի՛ր նոր բարդ բառեր:
Հեռախոս – հեռավոր
հանրածանոթ – հանրահաշիվ
ձյունածածկ – ձյունագեղ
երկրագունդ – երկրաչափություն
կենսակերպ – կեսաբանություն
հնավանդ – հնավոճ
մտահոգ – մտածելակերպ
բարենպաստ – բարեգործ
ակնթարթ – ակնաբույժ
լուսանցք – լուսաբաց
5.Փորձի՛ր այս բառերի կազմությունն ու նշանակությունը բացատրել: ա) Այգեբաց, այգաբաց: բ) Հայելի, հայացք, ծովահայաց: (գրաբ. հայել — նայել) գ) Ակնթարթ, ակնդետ, ակնոց: դ) Քինախնդիր, վրեժխնդիր, մանրախնդիր (գրաբ. խնդրել — փնտրել):
6.Այստեղ, խաղուպար, աջուձախ, սարնիվեր բառերով և այս տեղ, խաղ ու պար, աջ ու ձախ, սարն ի վեր բառակապակցություններով կազմի՛ր նախադասություններ: