
- Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:
Գերմանիայի առավելություններից այն է, որ գտնվում է Եվրոպայի կենտրոնում։ Դրա հետևանքով էլ այստեղ են հատվում, մի կողմից, Եվրոպայի արևմտյան ու արևելյան, մյուս կողմից՝ Միջերկրածովյան և Սկանդինավյան շրջանները միմյանց կապող ցամաքային, ջրային, օդային և խողովակաշարային կարևոր ուղիները։
Գերմանիայի թերություններից մեկը այն է, որ երկրի աշխարհագրական դիրքի պատճառով այդտեղ բնական ռեսուրսները շատ քիչ են:
- Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:
Գերմանիայի բնական ռեսուրսների պաշարները մեծ չեն, թեև աչքի են ընկնում բազմազանությամբ։ Գերմանիան ունի լավ կլիմայական պայմաններ և դրա շնորհիվ ունի բուսաբուծություն, անասնապահություն։ Գերմանիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում, և դրա շնորհիվ նա կարող է զարգացնել իր տնտեսությունը։ Ունի աշխատասեր և մեծ բնակչություն։ Արտահանում է ածուխ, քարածուխ։ Նախադրյալներից է նաև ծովային ավազանները։
- Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:
Գերմանիան շատ մեծ դեր ունի ժամանակակից աշխարհում։ Գերմանիայում զարգացած է սպասարկան ոլորտը, ունի նավահանգիստներ, արտահանում է մեքենաներ, քիմիական արտադրություն, ածուխ, էլեկտրոնիկա և նաև հանդիսանում է ամենազարգացած երկրներից մեկը։
- Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:
- Գերմանիան քանի՞ երկրամաս ունի:
Գերմաիան ունի 16 երկրամաս
- Թվարկի՛ր խոշոր գետերը: