Հայոց լեզու 07․10․24

1.Գոյականներն ըստ կազմության լինում են պարզ և բաղադրյալ: Գոյականակերտ ածանցները գոյականներ են կազմում ինչպես այլ խոսքի մասերից, այնպես էլ գոյականներից: Խոսքում այլ բառերի հետ կապակցվելու, հարաբերվելու համար գոյականները հոլովվում են: Ուղղական հոլովը գոյականի ուղիղ ձևն է: Տրական հոլովը կազմվում է կա՛մ վերջավորություններով (ի, ու, ան, վա, ոջ, ց), կա՛մ հիմքում որևէ ձայնավորի կամ երկհնչյունի փոփոխությամբ (օրինակ` տուն — տան, հայր — հոր): Բացառական և գործիական հոլովաձևերը կազմվում են ուղղականի կամ տրականի ձևերին համապատասխան վերջավորություններ ավելացնելով (բացառական` ից, ուց, գործիական` ով, բ): Գործիականի բ վերջավորությունից առաջ հիմքի և հնչյունր դառնում է մ (բարության — բարությամբ): Ներգոյական հոլովը կազմվում է ում վերջավորությամբ: Գոյականների մի մասը ներգոյական հոլով չունի: Այդ գոյականները ներգոյական հոլովի իմաստ կարող են արտահայտել տրական հոլովի և մեջ կապի օգնությամբ:

Բայերի հետ որպես գործողությունն իր վրա կրող աոարկա գործածվելիս անձ ցույց տվող կամ իբրև անձ վերցված, այսինքն` անձի առումով գործածված գոյականները դրվում են տրական հոլովով, մյուսները` ուղղական հոլովով: (Օրինակ` Գտավ րնկերոջը: Գտավ իրենց շունը: Գտավ իրենց շանը): Անձ ցույց տվող գոյականներն ուղղական հոլովով են դրվում, երբ իբրև իր են վերցվում, այսինքն` իրի առումով են գործածվում (օրինակ`Քաղաքում մի ընկեր գտավ).Նախադասություններ կազմի՛ր` Ա խմբի առարկաներին Բ խմբի հատկանիշները վերագրելով:

1․ Նախադասություններ կազմի՛ր` Ա խմբի առարկաներին Բ խմբի հատկանիշները վերագրելով:

Ա. Կղզի, անտառապահ, այգի, թանաք, թռչուն:

Բ. Միակ, խիստ, երրորդ, չորս, մյուս, ամբողջ, չորանալ, հեռանալ:

Կղզին միակն է

Անտառապահը հեռացել է

Այգին երրորդն է

Թանաքը չորացել է

Թռչունները չորսն էն

2.Բառակապակցություններ կազմի՛ր` ճամփորդ բառին տրված ածականները, հարակատար և ենթակայական դերբայները կամ դերանուններն ավելացնելով:

Անծանոթ, գլխիկոր, հոգնած, ծերացած, վերադարձող, հանգստացող, նույն, ուրիշ:

Անծանոթ ճամփորդ, գլխիկոր ճամփորդ,նույն ճամփորդը, ուրիշ ճամփորդ, հոգնած ճամփորդ, ծերացած ճամփորդ, վերադարձող ճամփորդ, հանգստացող ճամփորդ։

3.Պարզի՛ր, թե քերականական ո՛ր հատկանիշի հիման վրա է կազմվել յուրաքանչյուր խումբը (խմբի բոլոր բաոերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն):

Ա. Ուրարտու, Արա Գեղեցիկ, Արագած, Արգիշտի, Նեղոս, Վահան Տերյան, «Անուշ», Ռուսաստանի Դաշնություն:

Ա խմբի բառերը հատուկ գոյականներ են։

Բ. Մանկություն, միամտություն, ուրախություն, սուգ, վիշտ, ահ, հնարավորություն:

Բ խմբի բառերը վերացական գոյականներ են։

Գ. Հայր, մայր, մարդ, կին, ընկեր, եղբայր, հոգեբան, ուսանողուհի, դերասանուհի, անձնավորություն:

Գ խմբի բառերը անձ ցույց տվող գոյականներ են։

4.Գտի՛ր սխալ գործածված բառերն ու բառակապակցաթյունները և ուղղի՛ր:

Բացի աղջիկը աղջկանից, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել: Սիրահարված եմ ձեր երկրի վրա երկրին: Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտով կարոտից: Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերը: Ի՞նչ է նշանակում ընկերությունը ընկերությանը դավաճանել: Խոսքը վերաբերվում է քեզ ու քո ցանկություններին: Ինչպե՞ս ես վերաբերում վերաբերվում նրանց: Քույրս երրորդ դասարան է դասարանում է: Բաժակը ձեռքն էր ձեռքին էր, որ մտավ: Մարսը աղքատ է ջրով: Շատ լավ է տիրապետում անգլերենը անգլերենին: Բացի դա այդ, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով: Մուգ ակնոցներիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:

Leave a comment