Հայոց լեզու 8

Ստեղծագործական շաբաթ

1.Ընտրի՜ր վերնագրերից մեկը և գրի՜ր մտքերդ․

1.Անկեղծ չենք։

2.Ա՜խ այս անվերջ «պիտի»-ն։

3.Ուրախ ճամփորդություն։

2. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերի եզակի կամ հոգնակի ձևերով՝դրանց հետ համաձայնեցնելով ընդգծված բայերը:

Խոնավ, ծովի բույրով հագեցած…վանել խառնիխուռն մտքերը:(օդ) Լույսն ու… մարդիկ արևից են ստանում: (ջերմություն) Երեկոյան բոլոր հիվանդների …բարձրանար: (ջերմություն) … ծածկել ամբողջ քադաքր: (փոշի) Հիմա լվացքը տարբեր… են անում: (փոշի) Եթե… հարցը լուծվի, կարելի է այստեղ մի երկուշաբաթ ապրել: (սնունդ)

3.Տրված հավաքական գոյականներից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր դրանք դնելով եզակի և հոգնակի թվերով:

Ամբոխ, ոհմակ, անտառ, դասարան:

Գոյականի հոլովումը

4.Բացատրի´ր, թե ինչի՛ հիման վրա են խմբավորված գոյականները:

Ա. Երեխա, կատակ, ընկեր, դաշտ, այգի, ուղղություն: Բ. Երեխայի(ն), կատակից, ընկերոջ(ը), դաշտով, այգում, ուղղությամբ:

5.Տրված բառերի տրական հոլովը կազմի՛ր, ընդգծի՛ր վերջավորությունները և բացատրի´ր Ա և Բ խմբերի բառերի տրական հոլովաձևերի տարբերությունը:

Ա Պատուհան, մարդ, գարուն, գիշեր, կին: Բ. Տուն, շուն, գեղեցկություն, հայր, մայր, եղբայր:

Leave a comment