Հայոց լեզու 8

1.Կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը, երկհնչյունը և կրկնակ բաղաձայնը:


Օլիմպոսը, որտեղ անցկացվում էին օլիմպ. կան խաղերը, հին հույների գլխավոր սր.ավայրերից մեկն էր: Յուրաքանչյուր չորս տարին մեկ տասնյակ հազարավոր ու.տագնաց էր հավաքվում այնտեղ: Եվ գալիս էին ոչ միայն Հունաստանի բնակիչները: Ող. գարունն ու ամառը դեպի Օլիմպոս էին լողում նավեր նաև Իտալ. յից, Սիցիլ. յից, Փոքր Աս.այի ափամերձ քաղաքներից, էգեյան ծովի կղզիներից:

Օլիմպոսի գլխավոր սր.ությունը գերագույն աստծո` Զ.սի տաճարն էր: Տաճարի խորքում խոյանում էր Զևսի վիթխարի ար.անը` փառաբանված որպես հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Հունաստանում դժբախտ էին համարում այն մարդուն, որը չէր տեսել Ֆիդիասի այդ հանճարեղ ստեղծագործությունը:

«Մարդկանց և աստվածների թա.ավոր» Զևսը նստած էր հոյակապ ու ճոխ զար.արված գահին: Նրա մարմնի վերին մասը մերկ էր, ներք.ի մասը` փաթաթված թանկարժեք թիկնոցով: Զևսը մի ձեռքում պահում էր Նիկե աստվածուհու ար.անը, մյուսում` գավազանը, որը պսակված էր նրա սր.ազան թ.չունի` արծվի պատկերով: Ձիթենու ճյուղերից պսակը զար.արում էր աստծո գլուխը:

Զևսի հսկայական ար.անի վրա Ֆիդիասի հետ աշխատող աշակերտներին սարսափեցնում էին ար.անի ահռելի չափերը: Ար.անը տաճարի ներքին տարածության մեկ ե.որդն էր զբաղեցնում: Գահին նստած Զևսի գլուխը համարյա կպչում էր առաստաղին:
Նրա հա.ուստը, գլխի պսակն ու ժապավենները, ձեռքի Նիկեի հա.ուստն ու հա.թական պսակը պայծառ, շողշողացող ոսկուց էին: Զևսի գլուխն ու մարմինը, Նիկեի ամբո.ջ կերպարանքը փղոսկրից էին: Փղոսկրի ջերմ, դեղնավարդագույն երանգը Զևսի պատկերին զարմանալի կեն.անություն էր տալիս:
Զևսի պատկերը դիտողի համար տպավորիչ էր ոչ միայն իր վեհությամբ: Դեմքին մի արտասովոր հմայք կար` խաղաղության, անհուն իմաստնության ու բարության զգացում: Եվ միևնույն ժամանակ աստվածային հզորություն էր դրոշմված նրա ող. կերպարի վրա: Ում հաջողվել էր տեսնել Ֆիդիասի Զևսին, պնդում էր, որ ինքը ոչ թե ար.ան, այլ իսկական աստվածությունն է տեսել:

2.Լրացրու’ բաց թողնված տառերը,  երկհնչյունները, կրկնակ բաղաձայնները:

Վար.ու, կար-ապահ,  բար-րություն, անջր-ի,  տա-տակ, բացօ-յա, անդո-ություն,  անդրավարտի-, սիգապան-,  խոր-ուբոր-,  կմա-ք,  կ-կտուր,  ճեպ-նթաց, դժո.ք:

3. Կազմի’ր   6 բառ`   սյունակներից    ընտրելով  մեկական  արմատ.
երաշտ                հունձ
խոտ                    բաժին
մաս              դիմակ
խոժոռ                հավ
մրջյուն              խցիկ
բեռ                     բույն

4..Յուրաքանչյուր   սյունակից   ընտրելով մեկական  նախածանց  և արմատ` կազմի’ր  6  նախածանցավոր   բառ.

ենթ         գիծ

նախ       դարձյալ

հար        սպա

արտ       տևել

վեր         միշտ

առ          սահման

5.Բացատրի’ր տրված դարձվածքի իմաստը  1 բառով և կազմիր նախադասություն:

Քարը  քարին  չթողնել

6. Տրված բառակապակցության  ուղղակի և դարձվածքային իմաստներով կազմի’ր   2 նախադասություն:

Ափերից դուրս գալ

7. Տրված  դարձվածքով  կազմի’ր   1  նախադասություն:

Խելքը  գլուխը հավաքել

Նա խելքը  գլուխը հավաքեց և հասկացավ թե ինչ պետք է անի

8.Տրված ածականներն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Դժբախտ, հին, փնթփնթան, հնամենի, անկայուն, տոկուն, երերուն, թշվառ, դիմացկուն, հնօրյա, դժգոհ, անբախտ, պինդ, հինավուրց, չարաբախտ, ամուր, վաղեմի, անհաստատ, խախուտ, դժկամ, ապերջանիկ, տարաբախտ, դողդոջուն:

8. Առանձնացրու’ հոմանիշային  6 զույգ:

Մթնշաղ, անդրավարտիք, ցասում, արփի, փափագ, արգասիք, բարկություն, բաղձանք,  թախիծ,   արեգակ, երեկո, արդյունք, տաբատ,  նոխազ

9.Առանձնացրու’ հականիշային 6 զույգ.

Կարևոր, փոքրոգի, երանգավառ, համր, վեհանձն, երկրորդական, չոր, տգեղ, խոսուն, խորդուբորդ, դժգույն, տամուկ, ողորկ,  վճիտ

Leave a comment