Ածական
1. Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր չորս խմբի:
Ալեծուփ, մեծ, ուժեղ, հոտավետ, հորդառատ, առևտրական, հոդային, ոսկեհուռ, խոշոր, սիրելի, միջմոլորակային, ահեղամռունչ, համեստ, մարդամոտ:
Պարզ – մեծ, խոշոր, համեստ
Բարդ – ալեծուփ, հորդառատ, ոսկեհուռ, մարդամոտ, հոտավետ
Ածանցավոր – ուժեղ, հոդային, սիրելի
Բարդ ածանցավոր – առևտրական, միջմոլորակային, ահեղամռունչ
2.Ա խմբի գոյականներից ածականներ ստացի՛ր Բ խմբի ածականակերտ ածանցների միջոցով:
Ա. Տուն, իմաստ, գույն, ոսկի, երկաթ, համ:
Բ. Ան, դժ, յա, ատ, եղեն, եղ:
Անտուն, ոսկեղեն, երկաթյա, համեղ, դժգույն, անիմաստ
3.Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:
Վստահել – վստահելի
համակրել – համակրելի
բացատրել – բացատրելի
դյութել – դյութիչ
գրավել – գրավիչ
հուզել – հուզիչ
բարկանալ – բարկացած
վախենալ – վախեցած
ամաչել – ամաչկոտ
պարծենալ – պարծեցած
4.Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:
Յոթ գյուխ ունեցոդ – յոթգլխանի
երկու երես ունեցող – երկերեսանի
երկու փող ունեցող – երկփողանի
եռանդով օժտված – եռանդուն
շատ բուրդ ունեցոդ – բրդոտ
գույն ունեցող – գունավոր
թևեր ունեցող – թևանի
մեծ ուժ ունեցող – ուժեղ
երեք տարի (ամ) տևող – եռամյա
տասը տարեկան – տասամյա
5.Կետերը փոխարինի՛ր ածականակերտ ածանցներով:
Անկենդան, դժկամ, չխոսկան, հայրական, կիսատ, փառավոր, վայրենի, աղի, արևելյան, երևանյան, ընկերական, կծու, ազդեցիկ, թրթռուն, հնչյուն, շաչյուն, խոհուն, դողդոջյուն:
6.Ընդգծված բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով և բացատրի՛ր, թե այդ ածականներն ինչո՛ւ ոչ թե ուն, այլ յուն ածանցով են կազմվել:
Օրինակ`
Ահեղաշաչյուն փոթորիկ — Ահեղ շաչյունով փոթորիկ:
Քաղցրահնչյուն մեղեդի – քաղցր հնչյուն ունեցող մեղեդի
Քնքշաշրշյուն զգեստ – քնքուշ շաշրշյունով զգեստ
Բարեհնչյուն ձայն – բարի հնչյունով ձայն
Դառնահնչյուն ոռնոց – դառը հնչյուն ունեցող ոռնոց