Կենսաբանություն 8․ Ռեֆլեքսներ

Ռեֆլեքս, օրգանիզմի պատասխան ռեակցիան է ներքին և արտաքին միջավայրից ստացվող գրգիռներին, որն իրականանում է նյարդային համակարգի մասնակցությամբ։ Ռեֆլեքսի կառուցվածքային հիմքը ռեֆլեքսային աղեղն է։ Դա այն ուղին է, որով հաղորդվում են նյարդային գրգիռները ռեֆլեքսի իրականացման ժամանակ։

Ռեֆլեքսի կառուցվածքային հիմքը ռեֆլեքսային աղեղն է։ Դա այն ուղին է, որով հաղորդվում են նյարդային գրգիռները ռեֆլեքսի իրականացման ժամանակ։ Նյարդային համակարգի գործունեությունն իրականացվում է ռեֆլեքսների միջոցով:

ասդասդասդ.jpg

Ռեֆլեքսները լինում են բարդ և պարզ:

Պարզ ռեֆլեքսի դեպքում ռեֆլեքսային աղեղը կազմված է երկու նեյրոնից (զգայական և շարժական), իսկ բարդի ժամանակ այն բազմանեյրոն է  (զգայական, ներդիր, շարժողական): Պարզ ռեֆլեքսներից են՝ հազի, արմնկային, ծնկային, աքիլեսյան, փռշտալու և այլ ռեֆլեքսները, իսկ բարդ ռեֆլեքսներից են քայլելու, վազելու և վեգետատիվ ֆունկցիաներն իրականացնող ռեֆլեքսներն:

Leave a comment