Հայոց լեզու 8․ Ածականներ

1. Տրված ածականներն ավելացրո՛ւ տեքստին և տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ամուր ու անսասան, երկճյուդ, նեղ, ուղղաբերձ, անկրկնելի ու հավիտենական, աշխարհակալ, լավագույն, երախտագետ, եռալեգու, հարթ, եզակի, ամենախոշոր ու ամենամանրամասն, բնական, բեհիսթունյան, ինքնատիպ:

Չնայած պարսից արքա Դարեհը տերություն էր ստեղծել, բայց վստահ չէր` սերունդներ կունենա ու նրանք իրեն կհիշեն: Նա հուշարձան ստեղծելու միտք հղացավ: Նա հուշարձանի համար տեղ ընտրեց: Քերմանշահի հովտում ձգվում է մի լեռնաշղթա, որի գագաթն այն տեղում է, որով անցնում է Համադանից Բաբելոն տանող ուղին: Դա Բեհիսթուն լեռն է: Այնտեղ` ժայռի վրա, Դարեհի քանդակագործները մի հուշարձան թողեցին, որին ավելի քան երկու հագար տարի ոչ մի մարդ չկարողացավ հասնել: Քարի մակերեսին քանդակված են հասակով մարդիկ, որոնց խնամքով արված հարթաքանդակը Դարեհինն է: Պատի մնացած մակերեսը լրացված է արձանագրությամբ: Արձանագրությունը ոչ միայն արվեստի գործ է, նա շատ բան տվեց նաև պատմաբաններին:

2.Տրված տեքստում ավելացրո՛ւ մտքին համապատասխանող ածականներ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ֆլորիդայի էլեկտրակայանի մի աշխատակցուհի պատմում էր. «Ռոբոտը բարձրացրեց ամուր սեղմած ձեռքն ու սկսեց հարվածելով ինքն իրեն մասնատել»: Նա ականատես էր եղել ռոբոտի «ինքնասպանության»` աշխարհում առաջին դեպքին: էլեկտրոնային օգնականն ստեղծվել էր ատոմային էլեկտրակայանի ռեակտորներում տարբեր տեսակի սև աշխատանքներ կատարելու համար: Ռոբոտը հավանաբար հոգնել էր իրենից, երբ ատոմակայանում որոշ ժամանակ աշխատելուց հետո իր համար հեռանկար չէր տեսել, կամ էլ, որն ավելի հավանական է, ուղղակի նրա սխեմայի մեջ անսարքություն էր առաջացել:

3.Տեքստերի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի: Ընղգծի՛ր այն ածականները, որոնք համեմատուության աստիճան չեն կարող ունենալ:

Ո՞վ է հեշտ վազում` գե՞ր, թե՞ նիհար մարդը: Այս պարզ հարցով զբաղվեցին ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի բազմաթիվ գիտնականներ: Հետազոտվեցին տարբեր քաշի վազողներ` իրենց հետ տանելով տասնհինգ կիլոգրամ ծանրություն: Պարզվեց, որ որքան մեծ է մարմնի քաշը, մարդն այնքան մեծ արագություն է զարգացնում, իսկ էներգիայի ծախսը, ընդհակառակը, փոքր է լինում: Անգլիական մի ընկերություն կառուցել է թեթև մեկտեղանի ինքնաթիռ, որն էժան է, քան ավտոմեքենաների մեծ մասը: Ինքնաթիռը թեթև է, ընդամենը հիսունհինգ կիլոգրամ: Նրա մեծ արագությունը ժամում 145 կիլոմետր է:

4.Գրիր փաստագրական տեքստ,որտեղ ածականները շատ են։

Leave a comment