Երկրաչափություն 8․ Քառակուսի Պարապմունք 13

Քառակուսի է կոչվում այն ուղղանկյունը, որի բոլոր կողմերը հավասար են:

kvadrāts.JPG

Քառակուսու հատկությունները

Քառակուսին զուգահեռագիծ է, ուղղանկյուն և շեղանկյուն: Հետևաբար, այն ունի զուգահեռագծի, ուղղանկյան և շեղանկյան բոլոր հատկությունները:

1. Քառակուսու բոլոր կողմերը հավասար են՝ AB=BC=CD=AD:

kvadrāts 1.JPG

2. Քառակուսու բոլոր անկյունները 90° են:

kvadrāts 2.JPG

3. Քառակուսու անկյունագծերը հավասար են և հատման կետով կիսվում են՝ BD=AC; BO=OD=AO=OC:

kvadrāts 5.JPG

4. Քառակուսու անկյունագծերը փոխուղղահայաց են՝ BD⊥AC:

kvadrāts 3.JPG

5. Քառակուսու անկյունագծերը նաև անկյունների կիսորդներ են՝ ∢ABD=∢DBC=∢BCA=…=45°:

kvadrāts 4.JPG

6. Անկյունագիծը քառակուսին բաժանում է չորս հավասար հավասարասրուն ուղղանկյուն եռանկյունների:  

kvadrāts 6.JPG

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ո՞ր պատկերն է կոչվում քառակուսի։ GEOGEBRA ծրագրով գծել ABCD քառակուսի։

Քառակուսի է կոչվում այն ուղղանկյունը, որի բոլոր կողմերը հավասար են:

2․ Գրել քառակուսու հատկությունները։

Քառակուսին զուգահեռագիծ է, ուղղանկյուն և շեղանկյուն: Հետևաբար, այն ունի զուգահեռագծի, ուղղանկյան և շեղանկյան բոլոր հատկությունները:

3․ Տրված է՝ OC=23 սմ: Գտնել DB-ն։

kvadrāts 3 bez lenka.JPG

23 + 23 = 46

4․ Քառակուսու կողմը 15 սմ է։ Գտնել քառակուսու պարագիծը։

15 . 4 = 60

5․Քառակուսու պարագիծը 72 սմ է: Հաշվել քառակուսու կողմը:

72 : 4 = 18

6․ Քառակուսու անկյունագծերի հատման կետից մինչև բոլոր կողմերը եղած հեռավորությունների գումարը 24 սմ է: Գտեք քառակուսու պարագիծը:

24 : 4 = 6

6 . 2 = 12

12 . 4 = 48

Leave a comment