1. Որ շարժումն են անվանում շրջանագծային հավասարաչափ շարժում:
Կորագիծ շարժումը, որի դեպքում մարմնի հետագիծը շրջանագիծ է, կոչվում է շրջանագծային շարժում:
2. Ինչ ուղղություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում:բերել օրինակներ
Օրինակ՝ Ջրափոսում ավտոմեքենայի տեղապտույտ տվող անիվից պոկված ջրի կաթիլները անիվից պոկվելու կետում թռչում են նրա եզրագծին տարված շոշափողով: Սղոցով մետաղ կտրելիս արձակվող կայծերի հետագծերն էլ են նույնը՝ պոկվելու կետում շոշափողի ուղղությամբ:
3.Ինչ է պտտման պարբերությունը:
Պտտման պարբերություն է կոչվում այն ժամանակամիջոցը, որի ընթացքում շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ։
4.Ինչ է պտտման հաճախությունը,և որն է նրա միավորը:
Պտտման հաճախություն են անվանում այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է միավոր ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների թվին։ Պտտման հաճախությունը նշանակելով n տառով՝ կարելի է գրել՝ n = N / t :
5. Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն արտահայտող բանաձևը:
T = t / N
6. Ինչպես կարելի է հաշվել շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը,եթե հայտնի են շրջանագծի շառավիղը և պտտման պարբերությունը կամ պտտման հաճախությունը։
v = 2π / T