Պատմություն 8․ Անդրիաս Վեզալիուս

Բացահայտումներ, որոնք փոխեցին աշխարհը: Մարդու անատոմիա. Անդրեաս Վեզալիուս (1514-1564). Սալուտեմ ամսագիր

Բացահայտումներ, որոնք փոխեցին աշխարհը: Մարդու անատոմիա. Անդրեաս Վեզալիուս (1514-1564). Սալուտեմ ամսագիր

Անդրեաս Վեզալիուս, ծնվել է Դեկտեկմբերի 31, 1514թ․ Մահացել է 1564թ․ 49 տարեկան հասակում

Բժշկությունը զարգացման երկար ճանապարհ է անցել մինչև դարձել է այնպիսին, ինչպիսինն այսօր է։ Դժվար է պատկերացնել, որ դեռևս 100-200 տարի առաջ ապենդիցիտը կարող էր արագահաս մահվան պատճառ դառնալ, իսկ ծննդաբերությունները կարող էին ավարտվել արյան վարակմամբ։ Բժշկության բացահայտումները վերափոխեցին աշխարհը, պատմության ընթացքը՝ փրկելով անթիվ կյանքեր, հասցնելով ներկա մակարդակին՝ պատրաստ նոր, խոշոր բացահայտումների։

Հին Հունաստանում հիվանդությունների բուժումն առավելապես հիմնվում էր փիլիսոփայության, քան մարդու անատոմիայի իրական հասկացության վրա։ Վիրաբուժական միջամտությունը հազվադեպ երևույթ էր, դիակների հերձում դեռևս չէր իրականացվում։ Արդյունքում, բժիշկները գրեթե տվյալներ չունեին մարդու ներքին կառուցվածքի մասին։ Միայն Վերածննդի ժամանակաշրջանում անատոմիան ծնվեց` որպես գիտություն։


Բելգիացի բժիշկ Անդրեաս Վեզալիուսը շատերին ցնցեց, երբ որոշեց դիահերձումների միջոցով ուսումնասիրել անատոմիան։

Հետազոտությունների համար նյութերը հայթայթվում էին գիշերվա քողի ներքո։ Վեզալիուսի նման գիտնականները ստիպված էին դիմել ոչ այնքան օրինական քայլերի։ Երբ Վեզալիուսը պրոֆեսոր դարձավ Պադովայում, նա սկսեց ընկերանալ մահապատիժներ իրականացնողների հետ։ Վեզալիուսը որոշեց տարիների ընթացքում իրականացված դիահերձումների արդյունքում կուտակված փորձը փոխանցել՝ գրելով մարդու անատոմիայի մասին գիրք։ Այսպես լույս տեսավ «Մարդկային մարմնի կառուցվածքի մասին» աշխատություն: Հրատարակված լինելով 1538 թ.՝ գիրքը համարվում է բժշկական բնագավառի խոշորագույն աշխատանքներից, ինչպես նաև վիթխարի բացահայտումներից մեկը, քանի որ այնտեղ առաջին անգամ ճշգրիտ նկարագրվում է մարդու մարմնի կառուցվածքը։ Սա առաջին լուրջ կոչն էր` ուղղված հին հունական բժիշկների կորցրած հեղինակությունը վերականգնելուն։ Գիրքը տարածվեց հսկայական տպաքանակով, գնում էին կրթված մարդիկ, նույնիսկ նրանք` ովքեր հեռու էին բժշկությունից։ Ամբողջ տեքստը շատ մանրակրկիտ նկարազարդված էր։ Այսպես մարդու անատոմիայի մասին տվյալները դարձան ավելի հասանելի։ Վեզալիուսի շնորհիվ մարդու անատոմիայի ուսումնասիրումը դիահերձումների միջոցով դարձավ բժիշկների պատրաստման անբաժանելի մաս։

Leave a comment