Հայոց լեզու 8

1.Ընդգծի՛ր տրված անորոշ, անկատար, վաղակատար, հարակատար դերբայների ա)ել, ալ, բ)ում, գ)ել, դ)ած վերջավորություններից առաջ ընկած մասերը (հիմքերը) և պատասխանի՛ր հարցերին:

Ա Զգալ, ծերանալ, կպչել, տեսնել: Բ. Զգում (է), ծերանում (է), կպչում (է), տեսնում (է): Գ. Զգացել (է), ծերացեք (է), կպել (է), տեսել (Է է): Դ. Զգացած, ծերացած, կպած, տեսած:

Ո՞ր դերբայների հիմքերն են իրար նման: Ո՞ր հիմքերը կարելի է կոչել անցյալի հիմք: Ինչպե՞ս կանվանես մյուս հիմքը:

2.Փակագծում դրված բայերն այնպես գրիր, որ ի՞նչ արեց (ի՞նչ արեցի, արեցիր, արեցինք, արեցիք, արեցին) հարցին պատասխանեն:

Դուք ինչ-որ երերուն տախտակի վրա (ամրացնել) այդ վանդակը: Ինչո՞ւ դու քո հոտն իմ դաշտում (արածեցնել): Հավերը (երկարեցել) վզները դեպի ներքև, նայեցին դես ու դեն: Նա իր ձիուն (մեծացնել) չամչով ու գարիով: Ես հավանաբար (ձանձրացնել) ունկնդիրներին: Մենք անզգուշորեն (թռցնել) արևկող անող թռչուններին:

3.Դառնալ բայի տրված ձևերում առանձնացրո՛ւ նրա երկու հիմքերը: Դառնալ, դառնում, դառնա, կդառնա, պիտի դառնա, դարձել, դարձող, դարձած, դարձավ:

4.Ընդգծված դերբայական դարձվածները վերածի՛ր երկրորդական նախադասությունների: Ո՞ր դերբայից ինչպիսի՞ դիմավոր ձևեր են ստացվում:

Շտապ եզրակացություն անելիս կարելի է սխալվել: Բնության հավասարակշռությունը խախտելիս պետք է մտածել հետևանքի մասին: Երկրի ձգողության ազդեցության տակ գտնվող բեռր կախենք թելից: Բնության մեջ հավասարակշռության խախտումը վնաս է հասցնում իրենց սխալները երբեմն շատ ուշ գիտակցող մարդկանց: Կենդանաբանները հավաքեցին որսի ժամանակ խփված աղվեսները: Դեպի մորուտը ուղղություն վերցրած հետախույզը կտրուկ թեքվեց դեպի լանջը:

Leave a comment