1․ Ներկայացնել Արևելյան Եվրոպայի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
Արևելյան Եվրոպայի աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից այն է, որ ունի բարենպաստ աշխարհագրական դիրք, հարուստ է ռեսուրսներով և զարգացած է զբոսաշրջությունը։
2. Պատմի՛ր Արևելյան Եվրոպայի բնակչության մասին:
Արևելյան Եվրոպան ծննելիությամբ առաջին կարգում է։ Բնակչությունը միատարր է, բայց կան նաև ուրիշ երկրների բնակիչների։ Բնակչության վերարտադրության վրա ամենից ուժեղ բացասական ազդեցություն ունեցել է Երկրորդ համաշխարհային պատերազմը:
3. Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում։
Ռուսաստանի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի զարգացման մեջ մեծ դեր ունեն: Ռուսաստանը իր բնական պայմաններով ու ռեսուրսներով աշխարհում առաջին տեղում է: Նախ ռուսաստանում շատ են արտահանվում օգտակար հանածոների պաշարները, որը ոչ միայն հենց Ռուսաստանին են օգուտ այլ նաև այլ շատ երկրների: Ռուսաստանը շատ հարուստ է երկաթի, ոսկու, գունավոր մետաղների, բնական ալմաստների, ածխի, նավթի պաշարներով: Բացի դրանցից հարուստ է նաև կենդանական աշխարհը, որը նույնպես ազդեցություն ունի երկրի զարգացման վրա:
4. Բացատրե՛ք, թե Ռուսաստանի տարածքի վիթխարի չափերը և բնական պայմանների բազմազանությունը ինչ առավելություններ ու խոչընդոտներ են ստեղծում տնտեսության զարգացման համար:
Ռուսաստանի առավելություններից են բնական ռեսուրսների հարուստ պաշարները, ատադրության բազմազանությունը և տրանսպորտային միջանցքների կարևորությունը։
5. Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:
Վրաստանը գտնվում է Հարավային Կովկասում (Միջին Արևելք)։ Երբեմն այն համարում են Արևելյան Եվրոպայի մաս։
6. Գնահատեք Սև ծովի դերը Վրաստանի կյանքում։
Սև ծովը Վրաստանի հարստության աղբյուրն է, որի շնորհիվ նա բացի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նաև տրանսպորտային կապ ունի Սև ծովի ավազանի երկրների հետ։ Սև ծովի արևելյան հատվածում գտնվելու շնորհիվ Վրաստանը մեծ եկամուտ է ստանում։
7. Որո՞նք են Վրաստանի զարգացման նախադրյալները:
Վրաստանի հիմնական զարգացման նախադրյալը դա տուրիզմն է՝ սպասարկման ոլորտը: Նրանք նաև ունեն քարածուխ, և քիչ քանակությամբ նավթ: Վրաստանի զարգացման նախադրյալներից են հանդիսանում նաև սննդային և քիմիական արդյունաբերությունները: Նաև զբաղվում են մետաղաձուլությամբ:
8. Պատմի՛ր Վրաստանի բնակչության և կլիմայի մասին:
Վրաստանի բնակիչները անվանում են իրանց “Քարթվելներ” և երկիրը “Սաքարտվելո”։ Վրաստանի բնակչությունը միայն 69%-ն է վրացի, մյուս 31%-ը այլ ազգերից ադրբեջանցիներ, ռուսներ, հույներ, քրդեր և այլ։