- Լսողական վերլուծիչ, կառուցվածքը
- ֆունկցիան և հիվանդությունները։
Լրացուցիչ աշխատաքնք- պատասխանել հարցերին․
1. Ի՞նչ նշանակություն ունի լսողությունը մարդու կյանքում:
Լսողությամբ մարդն ընկալում է տարբեր ձայներ, որոնք ազդարարում են շրջապատող միջավայրում կատարվող իրադարձությունները։ Լսողության կորուստը կարող է առաջացնել փոփոխություններ մարդու վարքագծում։
2. Ինչպե՞ս են ձայնային տատանուﬓերը հասնում լսողական ընկալիչներին:
Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին:
3. Ի՞նչ մասերից է կազմված ականջը:
Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին:
4.Որտե՞ղ է գտնվում լսողական վերլուծիչի կենտրոնական բաժինը:
Լսողական վերլուծիչի կենտրոնական բաժինը գտնվում է մեծ կիսագնդերի քունքային հատվածում։