Կենսաբանություն 8․ Ամփոփիչ

1․ Նյարդային համակարգի կառուցվացքը և գործառույթը

Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի փոխկապակցված գործունեությունը։Այն վերահսկում է ներզատական համակարգի միջոցով իրականացվող հումորալ կարգավորումը և միաժամանակ կապ է հաստատում օրգանիզմի և միջավայրի միջև՝ նպաստելով օրգանիզմի հարմարվողականությանը միջավայրի փոփոխվող պայմաններում։ Նյարդային համակարգի կառուցվածքային և գործառական միավորը նյարդային բջիջն է՝ նեյրոնը։

2․ Ողնուղեղի կառուցվացք

Ողնուղեղը տեղավորված է ողնաշարի խողովակում,ունի առջևից հետ  տափակած քուղի տեսք, երկարությունը մինչև 45 սմ է, զանգվածը մինչև 30 գ: Ողնուղեղի վերին սահմանը ծոծրակային մեծ անցքն է, իսկ ստորինը՝ գոտկային 2-րդ ողի մակարդակը:

3․ Ինչ է ռեֆլեքսը

Ռեֆլեքսը օրգանիզմի պատասխան ռեակցիան է ներքին և արտաքին միջավայրից ստացվող գրգիռներին, որն իրականանում է նյարդային համակարգի մասնակցությամբ։

4․ Ներկայացնել գլխուղեի բաժինները և նրանց կատարած ֆունկցիաները

Գլխուղեղը կազմված է բջիջների երկու մեծ դասերից՝ նեյրոններից և ուղեկից բջիջներից։

5․ Վերցնել գլխուղեղի մեկ բաժին և մանրամասն ներկայացնել, նաև ներկայացնել ինչ կլինի մարդու հետ եթե այդ բաժինը չլինի

Միջանկյալ ուղեղը տեղադրված է մեծ կիսագնդերի տակ։ Նրա հիմնական բաժիններից են տեսաթումբը ու ենթատեսաթումբը։ Տեսաթումբն իրականացնում է ողնուղեղից, միջին ուղեղից, ուղեղիկից ու հիմային հանգույցներից դեպի մեծ կիսագնդեր ընթացող նյարդային ազդակների մշակում, մասնակցում է օրգանիզմի՝ որպես միասնական համակարգի կարգավորմանը։ Մեծ կիսագնդերի կեղևի հետ ունեցած երկկողմանի կապերի շնորհիվ տեսաթումբը մասնակցում է քնի ու արթունության հերթագայմանը, գիտակցության պահպանմանը, արգելակման զարգացմանը։ Այն նաև ցավազգաց կենտրոն է։

6․ Տեսողական վերլուծիչի բաժինները և գործառույթը

Առարկաներից արտացոլված ճառագայթներն անցնում են եղջերաթաղանթի, բբի և ոսպնյակի, ապա նաև ապակենման մարմնի միջով, բեկվում են, և ցանցաթաղանթի վրա ստացվում է առարկայի հստակ, բայց փոքրացած ու շրջված պատկերը: Նյարդային գրգիռները տեսողական նյարդով հասնում են մեծ կիսագնդերի տեսողական գոտի, որտեղ ձևավորվում է տեսողական զգայությունը, և մենք առարկան տեսնում ենք իր բնական դիրքով ու չափով:

7․ Լսողական վերլուծիչի բաժինները և գործառույթը

Արտջաքին, Միջին, Ներքին

8․ Ներկայացնել նոյեմբեր ամսվա աշխատանքները

Կենսաբանություն 8․ Լսողական վերլուծիչ

Կենսաբանություն 8․ Գլխուղեղի կառուցվածքը և գործառույթները

Կենսաբանություն 8․ Ռեֆլեքս, ռեֆլեքսային աղեղ

Leave a comment