1. Ո՞ր մեծությունն է կոչվում էներգիա
Էներգիան ֆիզիկական մեծություն է, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը։
2. Օրինակներով ցույց տալ էներգիայի և աշխատանքի կապը
Օրինակ լամպի վառվելը՝ լամպը կատարում է սենյակը լուսավորելու աշխատանքը՝ էներգիան տեսանելի լույսի վերածելով:
3. Ի՞նչ միավորներով է չափվում էներգիան միավորների ՄՀ-ում:
Միավորների ՄՀ-ում էներգիայի միավորը մեկ ջոուլն (1 Ջ) է:
4. Մեխանիկական էներգիայի տեսակները
Դիտարկում են մեխանիկական էներգիայի երկու տեսակ՝ մարմինների շարժմամբ պայմանավորված էներգիա, որն անվանում են կինետիկ էներգիա, և մարմինների փոխազդեցությամբ պայմանավորված էներգիա, որն անվանում են պոտենցիալ էներգիա։
5. Ո՞ր էներգիան են անվանում կինետիկ
Մարմնի շարժմամբ պայմանավորված էներգիա կոչվում է կինետիկ էներգիա։
6. Ի՞նչ մեծություններից է կախված մարմնի կինետիկ էներգիան ,որ բանաձևով է որոշվում այն
Մարմնի կինետիկ էներգիան հավասար է նրա զանգվածի և արագության քառակուսու արտադրյալի կեսին։
Eկ = mv2 / 2
7. Երբ է մարմնի կինետիկ էներգիան զրո
Երբ մարմինը գտնվում է դադարի վիճակում։
8. Որ էներգիան են անվանում պոտենցիալ
Մարմինների փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան կոչվում է պոտենցիալ էներգիա:
9. Բերել պետենցիալ էներգիայով օժտված մարմինների օրինակներ
Ճկվող քանոնը
10. Ինչ բանաձևով է որոշվում Երկրի մակերևույթից որոշակի բարձրությամբ մարմնի պոտենցիալ էներգիան
Eպ = mgh
11. Որ մեծություն է կոչվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:
Մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է լրիվ մեխանիկական էներգիա:
12. Ձևակերպիր լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը
Դիմադրության և շփման ուժերի բացակայության պայմաններում մարմնի լրիվ մեխանիկական էներգիան պահպանվում է: