Հասարակագիտություն 8․ Ազատություն

Հասարակագիտություն 8. էջ 59

Մասնակիցներ` Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը`

  • Ինչ է ազատությունը

Հավանաբար չկա աշխարհում մեկը, որ հաճույքով չարտասանի ազատություն բառը։ Պարտադիր չէ, որ դրանք խիստ պահանջներով կազմված սահմանումներ լինեն: Կարևորը, որ միտքը հասկանալի լինի:

Օրինակ.

Ազատությունն այն է, երբ ինձ ոչ ոք չի հարկադրում անել այն, ինչ ես չեմ ուզում կամ ազատությունը այն է, երբ ես անում եմ այն ինչ ես ուզում եմ։

  • Ազատություն տեսակները

Խոսքի ազատություն․ իրավունք արտահայտելու սեփական գաղափարն ու կարծիքը՝ առանց կառավարության արձագանքից, գրաքննությունից կամ սանկցիաներից վախենալու։

Մորֆոլոգիկ ազատությունը սահմանվում է ինչպես անձի մարմնի անփոփոխ պահելու կամ իր մարմինը ըստ ցանկության փոխելու իրավունքը:

Ստեղծագործական ազատություն։ Ըստ ստեղծագործական ազատության ՝ ստեղծագործ մարդն ունի իրավունք իր ցանկությամբ ընտրել ցանկացած թեմա և նկարագրություններ։

Կրոնի ազատությունը մարդու ցանանկացած կրոն դավանելու կամ ընդհանրապես ոչ մի կրոն չդավանելու իրավունքն է:

Քաղաքական ազատությունը բնութագրվում է որպես ճնշումներից կամ բռնությունից ազատ փոխհարաբերությունները։

  • Գրել պատումներ ազատության համար պայքարած հայ հերոսների մասին: 

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին Մեծ Եղեռնից փրկված և ԱՄՆ Կալիֆոռնիայի Վիսեյլիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում։

1989 թվականին ֆրանսիական բանտից ազատվելուց հետո 1991 թվականին գալիս է Հայաստան, որտեղ արդեն սկսվել էին հայ-ադրբեջանական զինված ընդհարումները։ Հիմնում է «Հայրենասերների» ջոկատը։ Երևանում յոթ ամիս աշխատում է Գիտությունների ակադեմիայում՝ գրելով և հրատարակելով «Հայաստանը և հարևանները» գիրքը։ Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Արցախի Հանրապետություն, որտեղ նրան անվանակոչում են Ավո մականունով։ Ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ 1992 թվականին ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։ Այստեղ կարճ ժամանակում նա իր անկեղծությամբ ու մաքրությամբ շահեց ոչ միայն տեղի բնակչության, այլև ընդհանրապես, համայն հայության սերն ու հարգանքը։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը։ Մ. Մելքոնյանը մասնակցել է Հայաստանի Իջևանի, Ճամբարակի, ԼՂՀ Շահումյանի (Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար), Մարտակերտի, շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Իր ողջ գիտակից կյանքում նա պայքարել է հայերի իրավունքների, հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի վերատիրման համար։

Leave a comment