1 Ո՞րն է վառելիքաէներգետիկ արդյունաբերության դերը տնտեսության մեջ:
2. Ի՞նչ է պայմանական վառելիքը: Համեմատե՛ք վառելիքի առանձին տեսակներն ըստ ջերմատվության:
3. Նկարագրե՛ք վառելիքաէներգետիկ արդյունաբերության ճյուղային կառուցվածքը: Ի՞նչ փոփոխություններ է կրել վերջին հարյուրամյակում:
4. Քարտեզի վրա նշե՛ք ածխի, նավթի և բնական գազի արդյունահանման և սպառման հիմնական շրջանները: Դրանք համեմատե՛ք և նշե՞ք հիմնական տարբերություններն ու նմանությունները:
5. Որո՞նք են էլեկտրաէներգիայի ստացման հիմնական աղբյուրները: Համեմատե՛ք ջէկերի և ջրէկների հիմնական առավելություններն ու թերությունները:
6. Նշե՛ք և համեմատե՛ք տարբեր տիպի էլեկտրակայանների (ջերմային, ջրային, ատոմային) տեղաբաշխման երկրներն ու վայրերը:
7. Էներգիայի ոչ ավանդական ո՞ր աղբյուրներն են օգտագործվում էլեկտրաէներգետիկայում: