Նպատակը․ ճոճանակի թելի երկարությունից տատանումների պարբերության և հաճախության կախվածության պարզաբանումը:
Անհրաժեշտ սարքեր և նյութեր․անցքով կամ կեռիկով գնդիկ,թել,ամրակալան՝կցորդիչով և թաթով,վայրկենաչափ կամ վայկենացույց,չափերիզ։
Աշխատանքի ընթացքը․1.100սմ երկարությամբ թելից կախել գնդիկ(կստացվի թելավոր ճոճանակ),այն կախել այնպես,որ փոքր-ինչ սեղանից կամ գետնից բարձր լինի:Գնդիկը շեղել հավասարակշռության դիրքից 8-ից 10սմ, և բաց թողել:Չափեք 40 լրիվ տատանումների ժամանակը,բանաձևերով հաշվեք տատանումների պարբերությունը և հաճախությունը:
Փորձը կրկնել՝ կարճացնելով թելը չորս անգամ,տատանումների լայնույթը դարձնելով 2սմ- ից 3սմ:
Անել եզրակացություններ՝ճոճանակի թելի երկարությունիցտատանումների պարբերության և հաճախության կախումների վերաբերյալ։
Փորձը տեսագրել ,պատրաստել տեսանյութ,տեղադրել բլոգներում