Հայոց Լ․ 07․05․25

1. Փոքրիկ պատմություն գրի՛ր, որից հետևյալ հետևությունն արվի. Ի՛նչ էլ լինի, կյանքը հրաշալի է:

2. Սխալները գտի՛ր և

ա) ըստ կազմված խոսքի՝ կետադրությունը ճշտի՛ր,

Մի առիթով Սոֆոկլեսն ասաց, որ «Իմ մի ստեղծագործության երեք տողի վրա երեք օր աշխատել եմ»։ – Երեք օ՜ր… – բացականչեց մեկ ուրիշ բանաստեղծ և ավելացրեց, – «Ես նույն ժամանակում հարյուր տող կստեղծեի»։ Սոֆոկլեսը պատասխանեց, որ «Միանգամայն հնարավոր է, բայց այդ ստեղծագործությունն ընդամենը երեք օր կապրեր»։

բ) ըստ կետադրության՝ խոսքը ճշտի՛ր:

Մի առիթով Սոֆոկլեսն ասաց, որ իր մի ստեղծագործության երեք տողի վրա երեք օր է աշխատել։
– Երեք օ՜ր… – բացականչեց մեկ ուրիշ բանաստեղծ և ավելացրեց, որ ինքը նույն ժամանակում հարյուր տող կստեղծեր։
Սոֆոկլեսը պատասխանեց, որ միանգամայն հնարավոր է, բայց այդ ստեղծագործությունն ընդամենը երեք օր կապրեր։

Մի առիթով Սոֆոկլեսն ասաց, որ իմ մի ստեղծագործության երեք տողի վրա երեք օր աշխատել եմ: -Երեք օ՜ր,- բացականչեց մեկ ուրիշ բանաստեղծ և ավելացրեց,- որ նույն ժամանակում ինքը հարյուր տող կստեղծեր: Սոֆոկլեսը պատասխանեց, որ միանգամայն հնարավոր է, բայց այդ ստեղծագործությունն ընդամենը երեք օր կապրեր

3. Բաց թողնված ստորակետերը կամ փակագծերը նշանակի՛ր:

Այս գիրքը դու դեմ չես լինի չէ՞ կնվիրենք Գևորգին: Տատիկին ծաղիկներ կտանես նա այնքա՜ն շոյված կզգա: Այդ նամակն ուղարկված էր ինքներդ տեսաք լրագրում տպելու համար: Փոքրիկները խաղալիքից ու քաղցրավենիքից բացի ինձ գոնե այդպես է թվում ուրիշ բան չեն էլ ուզում: Հանկարծ տեսավ իրենց հին, մի կողմի թեքված տունը ի՜նչ անհոգ ու ուրախ էր ապրել այնտեղ և բակի ծեր թթենին:

Այս գիրքը, դու դեմ չես լինի, չէ՞, կնվիրենք Գևորգին։ Տատիկին ծաղիկներ կտանես, նա այնքա՜ն շոյված կզգա։ Այդ նամակն ուղարկված էր, ինքներդ տեսաք, լրագրում տպելու համար։ Փոքրիկները, խաղալիքից ու քաղցրավենիքից բացի, ինձ գոնե այդպես է թվում, ուրիշ բան չեն էլ ուզում։ Հանկարծ տեսավ իրենց հին, մի կողմի թեքված տունը (ի՜նչ անհոգ ու ուրախ էր ապրել այնտեղ) և բակի ծեր թթենին։

4. Յուրաքանչյուր բարդ նախադասություն պարզեցրո´ւ` նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադի՛ր եղիր, որ տեքստը պահպանվի):

•Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին, որոնք բնակվում են անանցանելի ճահիճներում ու լճերում: Տեղի բնակիչները պատմում են նաև, որ ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը: Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում, որի պատճառով գյուղր սարսափի մատնված` փախչում է:

Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու երկար վզով կենդանիների մասին: Տեղի բնակիչները պատմում են նաև այդ հրեշների թագավորության մասին: Սակայն երբեմն նրանք հայտնվում են մարդկանց բնակավայրերում, և գյուղը սարսափի մատնված՝ փախչում է:

5. Սկզբից տասը-տասներկու նախադասություն ավելացրո՛ւ, որ ամրոդջական տեքստ դառնա:

Նորից երկնքում լողում էր լուսինը: Կաթնավուն լույսի մեջ ուրվագծվում էին լեռները: Քամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով:

Նորից երկնքում լողում էր լուսինը։ Կաթնավուն լույսի մեջ ուրվագծվում էին լեռները։ Քամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով։ Նա կանգնել էր ժայռի եզրին՝ անշարժ, ձեռքերն աթոռի պես դրած գոտկատեղին, դեմքը՝ դեպի հեռուն։ Շունչը դանդաղ էր, սառն ու մաքուր օդը կարծես սրտից էր անցնում՝ հանգստացնելով ներսում բարձրացած ալիքները։ Ներքևում քաղաքը դեռ արթուն էր։ Լույսերը՝ շողացող, շարժվող, երբեմն մարում, երբեմն պայծառանում, հիշեցնում էին նրան մարդկանց, որոնք դեռ ինչ-որ բան էին փնտրում իրենց փոքրիկ բնակարաններում։ Նրա հայացքը հոսում էր այդ լույսերի միջով, բայց սիրտը մնում էր լեռան խաղաղության մեջ։

6. Յուրաքանչյուր բարդ նախադասություն պարզեցրո´ւ` նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադի՛ր եղիր, որ տեքստը պահպանվի):

•Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին, որոնք բնակվում են անանցանելի ճահիճներում ու լճերում: Տեղի բնակիչները պատմում են նաև, որ ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը: Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում, որի պատճառով գյուղր սարսափի մատնված` փախչում է:

Leave a comment