Հայոց Լ․

1.Բացատրի՜ր բառերը

ազիվհազ – մեծ դժվարությամբ

հախճապակի – ապակյա նյութ

հակառակորդ – թշնամի

հակաօդային – Օդից սպառնացող վտանգի դեմ ուղղված

հակինթ – Կապույտ կամ կանաչ գույնի թանկագին քար, շափյուղա:

հակիրճ – կարճ

հակոտնյա – հակառակ

հաղարջ – հատապտուղ

հաղթ – մեծ

հաղորդել – տեղեկացնել

հաճախորդ – մշտականա գնորդ

հաճոյանալ – աչքը մտնել, դուրգալ

համարձակ – անվախ

համարյա – գրեթե

համբերել – սպասել

համընթաց – միառժամանակ

2..Այս միտքն արտահայտի՛ր հինգ նախադասությամբ:

Ֆրանսիացի քիմիկոսները շաքարի մի քանի փոխարինիչ են ստացել` բուսաշաքարից երկու հարյուր հազար անգամ քաղցր:

այս մեկ տարում գիտությունը հսկայական քայլերով առաջ է գնացել:

3.Տեքստը գրավոր փոխադրի՛ր ՝ ուղղակի խոսքերը դարձնելով անուղղակի:

Երկրորդ մոլորակի վրա ապրում էր փառասերը: -0՜, ահա և երկրպագու հայտնվեց,- հեռվից Փոքրիկ իշխանին նկատելով, բացականչեց նա: Չէ՞ որ սնապարծ մարդիկ միշտ մտածում են. «Հավանաբար բոլորն էլ ինձնով հիացած են»: -Բարի օր,- ասաց Փոքրիկ իշխանը:- Ի՛նչ հետաքրքիր գլխարկ ունեք: -Սա նրա համար է, որ գլուխ տամ,- բացատրեց փառասերը,- գլուխ տամ, երբ ինձ ողջունելու լինեն: Դժբախտաբար, այստեղ ոչ ոք չի գալիս: -Ահա թե ինչ,- շշնջաց Փոքրիկ իշխանը: Բայց նա ոչինչ չհասկացավ: -Հապա մի ծափ տուր,- ասաց փառասերը:

Փոքրիկ իշխանը ծափ տվեց: Փառասերը գլխարկը հանեց և սկսեց համեստորեն գլուխ տալ: «Այստեղ ավելի ուրախ է, քան ծեր թագավորի մոտ»,- մտածեց Փոքրիկ իշխանը: Եվ նա նորից սկսեց ծափ տալ, իսկ փառասերը նորից, գլխարկը հանելով, խոնարհվեց: Այսպես մի հինգ րոպե նույն բանը կրկնվեց, և Փոքրիկ իշխանը ձանձրացավ: -Իսկ ի՞նչ պետք է անել, որ գլխարկն ընկնի,- հարցրեց նա: Բայց փառասերը չլսեց: Սնապարծ մարդիկ, բացի գովեստից, ամեն ինչի նկատմամբ խուլ են: -Դու իսկապե՞ս իմ խանդավառ երկրպագուն ես,- Փոքրիկ իշխանին հարցրեց նա: -Իսկ այդ ինչպե՞ս են երկրպագում: -Երկրպագել նշանակում է ընդունել, որ այս մոլորակի վրա ես ամենագեղեցիկն եմ, ամենից շքեղը, հարուստն ու խելոքը: -Բայց չէ՞ որ քո մոլորակի վրա ուրիշ մարդ չկա: -Դե ոչինչ, ինձ հաճույք պատճառելու համար, միևնույն է, հիացի՛ր ինձանով: -Ես հիանում եմ,- ուսերը թոթվելով ասաց Փոքրիկ իշխանը,- բայց մի՞թե դա քեզ ուրախություն է պատճառում:

Եվ նա փառասերի մոտից փախավ: «Իսկապես որ մեծահասակները շատ տարօրինակ մարդիկ են»,- պարզամտորեն մտածեց նա ու ճանապարհ ընկավ:

Leave a comment