Հայոց Լ․ 9

1. Որ շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

դրվատել, կշտամբել, պախարակել, դատափետել

հմուտ, ճարտար, վարժ, զգլխիչ

կուտակել, շրջապատել,հավաքել,ժողովել

անհաստատ, խախուտ, անկայուն, խարխուլ

2. Որ շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

դեռափթիթ, մատղաշ,մանկամիտ,պատանի,

դժխեմ,անողորմ, ժանտ, վայրագ

թաքնվել, պարուրել, քեղարկել, սքողել

մեծանուն, հանրահայտ, հռչակավոր, սնապարծ

3. Որ շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

դանդաղ, ծանր, անշտապ, անփույթ

խանդաղատանք, փաղաքշանք, գորովանք, սեթևեթանք

ճշմարիտ, ստույգ, ուղիղ, շիտակ

անիմաստ, անմիտ, անկաշկանդ, անհեթեթ

4. Որ շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

աստանդական, ասպնջական, հյուրընկալ, վանատուր

վայրագ,փառասեր, մեծամիտ, անհարգալից

համայն,ամենայն, ամբողջ, բովանդակ

դրացի, հարևան, կողակից,դրկից

5. Որ շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

հյուրընկալ, ասպնջական, վանատուր, վաղնջական

վտանգազերծ, ապահով, անվնաս, անաղարտ

ծավի, լաջվարդ,բիլ, դեղձան

սերել, ծնվել, ծագել, առաջանալ

6. Որ շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

գուցե, թերևս, հավանորեն, ըստ երևույթին

խառնվել, միանալ, ձուլվել, անէանալ

հրապուրիչ, դյութիչ,հմայիչ,հուզիչ

անշեջ, մշտաբորբ, անմար, անխոտոր

7. Որ շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

թափառական, աստանդական, դյուրաշարժ, նժդեհ

մազ, գիսակ, հեր,ագի

ակնդետ, սևեռուն, անքթիթ, ուշադիր

ունևոր, մեծատուն, հարուստ, գծուծ

8. Որ շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ:

մարմնեղ, թիկնեղ, հաղթանդամ, պարթևահասակ

բիրտ, դժնյա, անողոք, անագորույն

դյութիչ, հմայիչ, հրապուրիչ, գրավիչ

ակնառու, աչառու, անկողմնակալ, արդար

9. Որ շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ:

անդուլ, հար, շարունակ, հանուր

խոտոր, զարտուղի, շեղ, ծուռ

կատաղի, վայրագ, դժնի, անագորույն

կասկածել, տարակուսել, երկբայել, երկմտել

10. Որ շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից:

1.սեղմել-մամլել, տարտամ-անորոշ, զտարյուն-կորովի

2.այլազան-տարբեր, կառչել-թոշնել, համհարզ-թիկնապահ

3.երեց-ավագ, խարազան-մտրակ, հեծել-տանջվել

4.լայնախոհ-նեղմիտ, շնորհազան-մտրակ, կարկառուն-անվանի:

Leave a comment