Թեմա՝ Տառային արտահայտությունների արտադրյալի նշանը, նշանապահպանման միջակայքեր, վարժությունների լուծում։
1․ Պարզել արտահայտության նշանը տրված պայմանի դեպքում․
ա) (x − a)(x − 5), a < x < 5, բ) (x − a)(x − 4), x < a < 4, գ) (x + 5)(x + 3), x > 0,
դ) (x + a)(x − 2), x < −a < 2, ե) (x − 2)(x − a), x < a < 1, զ) (x − 3)(x − a), 3 < a < x:
ա) բացասական
բ) դրական
գ) դրական
դ) դրական
ե) դրական
զ) դրական
2․ Կոորդինատային առանցքի վրա պատկերել x-ի այն արժեքները, որոնց դեպքում.
ա) (x − 1)(x − 7) արտահայտության արժեքը դրական է,
բ) (x − 5)(x + 4) արտահայտության արժեքը բացասական է,
գ) (x + √5 )(x − 7) արտահայտության արժեքը դրական է։