Հիշի՛ր
Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս, թե տվյալ նյութի մոլեկուլի զանգվածը քանի անգամ է մեծ Զանգվածի ատոմային միավորից (ԶԱՄ)։ Այն նշանակում են Mr-ով։
Հաշվիր յուրաքանչյուր նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը։
- HCl – աղաթթու
- H₂SO₄ – ծծմբաթթու
- HNO₃ – ազոտաթթու
- H₂CO₃ – ածխաթթու
- NaOH – նատրիումի հիդրօքսիդ
- KOH – կալիումի հիդրօքսիդ
- Ca(OH)₂ – կալցիումի հիդրօքսիդ
- Al(OH)₃ – ալյումինի հիդրօքսիդ (ամֆոտեր)
- NaCl – նատրիումի քլորիդ
- KNO₃ – կալիումի նիտրատ
- CaCO₃ – կալցիումի կարբոնատ
- CuSO₄ – պղնձի սուլֆատ
- Al₂(SO₄)₃ – ալյումինի սուլֆատ
- CO₂- ածխածնի օքսիդ
- SO₂ — ծծմբի օքսիդ
- CaO- կալցիումի օքսիդ
- P₂O₅- ֆոսֆորի օքսիդ
- Ի՞նչ է զանգվածային բաժինը
Զանգվածային բաժինը ցույց է տալիս՝ նյութի բաղադրիչներից յուրաքանչյուրն ի՞նչ զանգվածով է ներկայացված ամբողջ խառնուրդի կամ միացության մեջ։
Շատ հաճախ այն արտահայտվում է տոկոսով (%):
w(%)=Ar×n / Mr x 100%
Հաշվի՛ր նյութում տարրեր զանգվածային բաժինները:
- CO₂- ածխածնի օքսիդ
- SO₂ — ծծմբի օքսիդ
- CaO- կալցիումի օքսիդ
- P₂O₅- ֆոսֆորի օքսիդ
———————-Երկրորդ մակարդակ
1.Որքա՞ն սիլիցիումի և ջրածնի ատոմ է պարունակում նշված քիմիական բանաձևով՝
SiH4 արտահայտվող նյութի երկու մոլեկուլը:
1և4
2և8
4և8
8և4
- Հետևյալ շարքի
NaOH,KOH,LIOH,CsOH
քիմիական բանաձևերով արտահայտվող նյութերից որի՞ հարաբերական մոլեկուլային զանգվածն է 56:
- Միացությունը կազմված է մեկ ատոմ սիլիցիումից և երկու ատոմ մագնեզիումից: Նշված միացությունը ստանալու նպատակով ի՞նչ զանգվածային հարաբերությամբ պետք է վերցնել համապատասխան պարզ նյութերը, որպեսզի առանց մնացորդի փոխազդեն:
Միացությունը բաղկացած է մեկ ատոմ ածխածնից և երկու ատոմ թթվածնից:
Նշված միացությունը ստանալու նպատակով ի՞նչ զանգվածային հարաբերությամբ պետք է վերցնել համապատասխան պարզ նյութերը, որպեսզի նրանք ամբողջությամբ փոխազդեն՝ առանց մնացորդի։
5.Որոշել ազոտ տարրի օքսիդացման աստիճանները հետևյալ օքսիդներում. N2O, NO, N2O3, NO2, N2O5
6. 0,2 մոլ նատրիումի հիդրօքսիդի զանգվածը հավասար է:
- Նշված քիմիական բանաձևերով (
NiSO4,NiCl2,Ni(NO3),NiO2) արտահայտվող միացություններից որի՞ մոլեկուլի բաղադրությունում է մետաղ տարրի զանգվածային բաժինը 45,38%: