Թեստ 1
1— 18 առաջադրանքների ճիշտ պատասխանը վերցնել շրջանակի մեջ:
1.Գտնել ամենափոքր եռանիշ և ամենամեծ երկնիշ թվերի տարբերությունը:
1) 99 2) 1 3) 990 4) 2
2. 3,15-ը մեծացնել 10 անգամ: 1) 0,315 2) 0,0315 3) 315 4) 31,5
3. Ի՞նչ բնական թիվ պետք է տեղադրել աստղանիշի փոխարեն, որպեսզի 2 /5=*/15
հավասարությունը լինի ճիշտ: 1) 3 2) 9 3) 6 4) 4
4. Գտնել այն թիվը, որը 7-ի բաժանելիս քանորդում կստացվի 13, իսկ մնացորդում` 4:
1) 91 2) 95 3) 87 4) 48
5. Ի՞նչ թվանշան պետք է գրված լինի * -ի փոխարեն, որպեսզի 256* քառանիշ թիվը
բաժանվի 9-ի: 1) 4 2) 3 3) 5 4) 6
6. Գտնել 90-ի 20 %-ը: 1) 72 2) 18 3) 81 4) 27
7. Գտնել [2; 7) և (1;+∞) բազմությունների միավորումը: 1) (1; 7) 2) (- ∞; +∞) 3) [2; 0) 4)[-2; +∞)
8. Գտնել 5x- 3x4 +7xx2 բազմանդամի աստիճանը:
1) 2 2) 4 3) 5 4) 3
9. Գտնել x2— 3x+ 2= 0 հավասարման արմատները:
1) {-1; -2} 2) {1; -2} 3) {1; 2} 4) {-1; 2}
10. 4ax- 2bx արտահայտությունը վերլուծել արտադրիչների:
1) 2 (ax- bx) 2) 2x (2a -b) 3) 2x (a -b) 4) 2 (2ax -bx)
11. Ո՞ր կետն է պատկանում y=- x +3 ֆունկցիայի գրաֆիկին:
1) (1; 4) 2) (1; -1) 3) (2; 1) 4) (0; -3)
12. Նետում են մետաղադրամը: Գտնել այն պատահույթի հավանականությունը, որ
կբացվի զինանշանը:
1) 1 2) 0 3)1/2 4) 1/3
(13-14) Գտնել արտահայտության արժեքը:
13. (4/5- 3/5)●3+|-1|:
1) 1 2)1 (3/5) 3) 4 4)-2/5
14. (4+√3)2 -8√3
1) 7 2) 19 +16√3 3) 19 4) 7 -16√3
15. Պարզեցնել a4 : a- a3 ● a2 արտահայտությունը:
1) a4— a5 2)a3— a5 3) a5— a 4) a3— a
(16-18) Հավասարումներ և անհավասարումներ
16. Գտնել 3x -2= 10 հավասարման արմատը:
1) 1(2/3) 2) 4 3) 2(2/3 4) 8
17. Գտնել |2x — 1| ≥3 հավասարման լուծումների բազմությունը:
1) ( -∞; -2] U [1; +∞) 2) [-1; 2] 3) ( -∞; -1] U [2; +∞) 4) [-2; 1]
18. Գտնել √(x -1) ≥3 անհավասարման լուծումների բազմությունը:
1) [4; +∞) 2) [1; 4 ] 3) [10;+ ∞) 4) [1; 10]
19 -35 առաջադրանքների ճիշտ պատասխանը գրել յուրաքանչյուր առաջադրանքից հետո
նշված տեղում
(19-20) Պրոգրեսիա
19. Գտնել {an} թվաբանական պրոգրեսիայի առաջին հինգ անդամների գումարը, եթե a1 =3, d= 2:
20. Գտնել {bn} երկրաչափական պրոգրեսիայի չորրորդ անդամը, եթե b1= 5, q= 2:
(21-22) Երկու բնակավայրերի հեռավորությունը 50 կմ է: Այդ վայրերից միաժամանակ իրար հանդեպ դուրս եկան մոտոցիկլավարը և հեծանվորդը: Մոտոցիկլավարի արագությունը 30 կմ/ժ-ով մեծ է հեծանվորդի արագությունից: Նրանք հանդիպեցին բնակավայրերից մեկից 10 կմ հեռավորության վրա:
21. Գտնել հեծանվորդի արագությունը:
22. Քանի՞ ժամ հետո նրանք հանդիպեցին։
(23-25) Ուղղանկյունանիստի հիմքը 4 կողմով քառակուսի է, իսկ կողմնային
կողը` 5:
23. Գտնել ուղղանկյունանիստի հիմքի մակերեսը:
24. Գտնել ուղղանկյունանիստի կողմնային մակերևույթի մակերեսը:
25. Գտնել ուղղանկյունանիստի ծավալը:
(26-27) Կոորդինատներ և վեկտորներ:
26. Գտնել AB հատվածի միջնակետի կոորդինատները, եթե A (3; 5), B (1; 3):
27. Գտնել 2a վեկտորի կոորդինատները, a {1; 1}:
(28-30) Ուղղանկյուն եռանկյան էջերի երկարությունները 5 սմ և 12 սմ են:
28. Գտնել ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգի երկարությունը:
29. Գտնել ուղղանկյուն եռանկյան մակերեսը:
30. Գտնել ուղղանկյուն եռանկյանը ներգծած շրջանագծի շառավղի երկարությունը:
(31-32) Քառանկյան անկյունագծերը փոխուղղահայաց են և ունեն 16 սմ և 18 սմ երկարութուն:
31. Գտնել քառանկյան մակերեսը:
32. Գտնել այդ քառանկյանը հավասարամեծ քառակուսու կողմը:
(33-34) Առաջին խողովակով ավազանը լցվում է 16 ժամում, երկրորդով՝ 48 ժամում:
33. Երկու խողովակներով միասին քանի՞ ժամում կլցվի դատարկ ավազանը:
34. Դատարկ ավազանն առաջին խողովակով 4 ժամ լցնելուց հետո, ավազանի մնացած մասը քանի՞ ժամում կլցվի երկրորդ խողովակով:
35. a -ի ի՞նչ արժեքի դեպքում x2 -3x+a= 0 հավասարումն արմատներ չունի: