Մայրենի լեզու (գործնական քերականություն)
Որևէ ձայնավորի և յ կիսաձայնի արտասանական զուգակցումը կոչվում է
երկհնչյուն։ Ժամանակակից արևելահայերենի երկհնչյուններն են՝
այ — լայն, վայր յա — դայակ, եղյամ
ույ — նույն, լույս յու — սյուն, նյութ
էյ (եյ) — թեյ, սեյսմիկ յէ (յե) — երազ, հայելի
օյ (ոյ) — խոյ, Նոյ յօ (յո) — արդյոք, յոթ
յի — տղայի, խաղայի յը — հայը, բայը։
3. Ընդգծել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն
կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:
Գարունդ հայերեն է գալիս,
Ձյուներդ հայերեն են լալիս….
Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։
Ծանր նստել է քարափը ձորում,
Հյուրընկալ տերը մանկության ձորի։
Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
Ու համբերությունն այս մեծ քարափի։
Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
Իր ներսը նայի, և ով իմանա,
Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
Կամ թե այնպիսի մի հարստություն,
Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։
4.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
Առավոտյան
Ծովեզրին
Այծյամ
Արդյոք
Մատյան
Առյուծ
Բազմամյա
Ստորոգել
Լուսնյակ
Կորյուն
Եղյամ
Սյութաքել
Կյուսր
Եռամսյակ
Լռակյաց
Գործունեություն
Դղյակ
Ծննդյան
Կղզյակ
Մշակույթ
Անասնաբույժ
Մեղվաբույծ
Համբույր
Եղջյուր
Թյուրաման
Սառուցյալ
Նյութ
Ձյութ
Կյութ
Շաբաթօրյակ
Հյուսն
5.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի
երկհնչյուն կա։
Արտաժամյա
Պայթյուն
Հայություն
Օտարերկրյա
Մայրություն
Այժմյան
Մագաղաթյա
Կայունություն
Արքայորդի
Հարյուրամյա
Լայնություն
Վայրագություն
Գրաբարյան
Մետաքսյա
Յուրային
6. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների
ու բաղաձայնների քանակը։ 840009
| Բառ | Ձայնավոր | Բաղաձայն |
|---|
| Ակունք | 2 | 4 |
| Բարձունք | 2 | 6 |
| Խճանկար | 2 | 5 |
| Անդունդ | 2 | 5 |
| Հրաժեշտ | 3 | 5 |
| Պայթյուն | 2 | 5 |
| Դաստիարակ | 4 | 6 |
| Մանրէ | 2 | 3 |
| Սրբատաշ | 3 | 5 |
| Հյուլե | 2 | 3 |
| Անընդհատ | 3 | 5 |
| Սրընթաց | 2 | 5 |
| Մերթընդմերթ | 3 | 8 |
| Մտավոր | 3 | 4 |
| Դազգահ | 2 | 4 |
5. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։
Ամբ յո ն
աքս իո մ
բրաբ յո ն
լեգ իո ն
հետ եո տն
արդ եո ք
մարմար յո ն
թ իո րեմ
մեդալ յո ն
միլ իո ն
ակորդ եո ն
չեմպ իո ն
պանս իո նատ
Սրապ յո ն
տրիլ իո ն
օր իո րդ ավիաց իո ն
ինդուկց իո ն
ամ յո բա
քամել եո ն
6. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։
Կա յ ուն
հա յ եלי
Միքա յ ել
զրո յ ական
է յ ություն
նա յ ել
վա յ ելել
գա յ իսոն
է յ ակ
ատամնաբու յ ժ
Ռաֆա յ ել
մի յ միայն
պո յ եմ
պո յ ետ
մի յ ասին
հի յ անալ
թե յ ել
խնա յ ել
հի յ անալ
որդի յ ական
7.Գործնական աշխատանք
Շատ ու շատ դարեր առաջ սաղար-ախիտ անտառում հանդիպեցին ծառերի ար-ա կաղնին ու հավքերի ար-ա արծիվը: Շուրջը տարածած հզոր ճյուղերը՝ կանգնած էր կաղնին՝ ամբողջովին կանաչ, փար-ամ տերևներով զար-արված: Խրո-տ ու երկնահու- կաղնին իշխում էր բոլորի վրա՝ հաստաբեստ ճյուղերի հով-անու տակ պահելով անտառի՝ իր համեմատությամբ գա-ա- թվացող բնակիչներին: Արծիվը՝ բարձրաբեր- քարակա-կա-ների, լերկ լեռնագագաթների վեհապան- տիրակալը, բացած հսկայական թևերը, գիշատիչ աչքերով նայեց կաղնուն և մագիլներով բռնելով ճյուղերից՝ քմծիծաղով ասաց.
— Տեսնում եմ՝ հպարտ ես ու ա-բարտավան: Չլինի՞ կարծում ես, թե տիեզերքի տիրակալն ես: Նայի՛ր՝ ով է կանգնած քո առաջ, և խոնար-վի՛ր: Դարերն անգամ վախենում են ինձանից, և այն ժամանակ, երբ քո տեղում արմատներ- էլ չեն լինի, ես՝ ահեղ ար-աս երկնքի, դեռ կսավառնեմ բարձ-ունքներում:
— Մի՛ պարծենա այդպես,- բա-բա-եց կաղնին՝ արհամար-անքով նայելով արծվի՝ կրակի պես բոցկլտուն աչքերին:
— Գոռո՛զ արծիվ, ժամանակը ցույց կտա:
1.Շարունակի՛ր և ամբողջացրո՛ւ կաղնու խոսքը՝ ուղղված արծվին:
2.Ի՞նչը դուր չեկավ քեզ արծվի պահվածքում և ինչո՞ւ: Կարծիքդ հիմնավորի՛ր 1 նախադասությամբ:
3.Տեքստում գործածված մագիլ, սավառնել, լերկ բառերին գրի՛ր երկուական հոմանիշ:
2. Դմիտրի Լիխաչով «Նամակներ բարու և գեղեցիկի մասին»
․Ո՞րն է հեղինակի ասելիքը։ Համաձա՞յն եք նրա հետ։ Հիմնավորե՛ք։
Բացատրե՛ք հետևյալ միտքը, « Ինտելիգենտությունը ունակություն է ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ….»:
Բնութագրե՛ք նամակի հեղինակ-հերոսին՝ ըստ նրա արտահայտած մտքերի:
Գտե՛ք նոր վերնագիր՝ հիմնավորելով ընտրությունը:
Որքանո՞վ ես դո’ւ ինտելիգենտ։ Ինչպե՞ս է արտահայտվում ինտելիգենտությունդ։
Համամի՞տ ես այն մտքի հետ, որ ինտելիգենտությունը աղերսներ չունի ընթերցանության հետ։