1. Տրված բառերից առանձնացվել են հոմանիշների 10 զույգ․
- Հսկայական — Վիթխարի
- Դժվար — Խրթին
- Հավաքել — Ժողովել
- Դյութիչ — Հմայիչ
- Դատարկել — Պարպել
- Ստերջ — Անպտուղ
- Գովել — Դրվատել
- Համեստ — Սնապարծ
- Ողորկ — Հարթ
- Տամուկ — Խոնավ
2. Յուրաքանչյուր տողում տրված բառի մեկ հոմանիշ
ա) Լուռ → Անխոս
բ) Գեղեցիկ → Չքնաղ
գ) Գովել → Դրվատել
դ) Երեկո → Իրիկնամուտ
ե) Ցանկալի → Բաղձալի
3․ Հականիշների 10 զույգ՝ տրված բառերից
Ողորկ — Խորդուբորդ
4․ Յուրաքանչյուր շարքում՝ հականիշ զույգ + նախադասություններ
1․
- Մոտ — Հեռու → Գյուղը մոտ է մեր քաղաքին, իսկ լեռնային դահիճը՝ շատ հեռու։
- Արագ — Դանդաղ → Նա արագ վազեց, իսկ մյուսը՝ դանդաղ քայլում էր։
- Տգետ — Գիտուն → Տգետ մարդը չի հասկանում ասվածը, իսկ գիտունը կարողանում է բացատրել։
2․
- Շոգ — Ցուրտ → Շոգ եղանակին բոլորը տանն են մնում, իսկ ցուրտ օրերին՝ տաք հագուստ են կրում։
- Մարդկային — Տմարդի → Նրա մարդկային վերաբերմունքը տպավորիչ էր, բայց ընկերոջը՝ տմարդի։
- Հին — Նոր → Այս տունը հին է, իսկ այն՝ նորակառույց։
3․
- Սառը — Տաք → Սառը ջուրը հարմար է ամռանը, իսկ տաքը՝ ձմռանը։
- Երկար — Կարճ → Նա երկար պատմություն էր ասում, ես՝ կարճ հարց տվեցի։
- Վախկոտ — Անվախ → Վախկոտ մարդը թաքնվեց, իսկ անվախը առաջ անցավ։
4․
- Վճարովի — Անվճար → Այս դասընթացը վճարովի է, իսկ մյուսը՝ անվճար։
- Վախկոտ — Արի → Վախկոտը վազեց հեռու, արին կանգնեց տեղում։
- Մաքուր — Կեղտոտ → Սեղանը մաքուր էր, բայց հատակը՝ կեղտոտ։
5․
- Ամառ — Ձմեռ → Ամռանը արև է, ձմռանը՝ ձյուն։
- Մուտք — Ելք → Մուտքը աջ կողմում է, ելքը՝ ձախ։
- Հաճելի — Տհաճ → Նրա ներկայությունը հաճելի էր, բայց լռությունը՝ տհաճ։
6․
Կայուն — Խախուտ → Նրա կարծիքը կայուն է, իսկ հիմքերը՝ խախուտ։
Թեք — Ուղիղ → Ճանապարհը թեք էր, հետո դարձավ ուղիղ։
Հասուն — Տհաս → Նա հասուն կերպով արձագանքեց, իսկ մյուսը՝ տհասորեն։
Փութաջան — Ծույլ
Ուսյալ — Տգետ
Համարձակ — Երկչոտ
Օրինական — Ապօրինի
Ջրարբի — Անջրդի
Թանձր — Նոսր
Հմուտ — Անհմուտ
Անբասիր — Արատավոր
Գագաթ — Ստորոտ
Լրացուցիչ աշխատանք
Բառակապակցություն և դարձվածք
Առարկաները կամ գործողություններն անվանելիս խոսքում հաճախ հարկ է լինում դրանք տարբերակել՝ նշելով այս կամ այն հատկանիշը:
Օրինակ՝ քարե տուն, երկհարկանի տուն
շտապ ուղարկել, այսօր ուղարկել
փոստով ուղարկել, գյուղ ուղարկել:
Երկու և ավելի բառերի կապակցությունները, կոչվում են բառակապակցություններ:
Բառակապակցությունների մեծ մասում բառերը հասկացվում են իրենց սովորական՝ ուղիղ իմաստներով:
Կան նաև այնպիսի բառակապակցություններ, որոնցում բառերն իրենց ուղիղ իմաստներով չեն հասկացվում, այլ միասին նոր՝ փոխաբերական իմաստ են արտահայտում: Այդպիսի բառակապակցությունները կոչվում են դարձվածքներ:
Գլուխ կոտրել-ը դարձվածք է և նշանակում է «մի բանի համար շատ չարչարվել, ճիգ գործադրել» կամ «մի բանի վրա շատ մտածել»: Օրինակ՝ Նրանք շատ չարչարվեցին, շատ գլուխ կոտրեցին, շատ գրքեր թերթեցին, բայց ոչ ոք չկարողացավ իմանալ, թե իրականում ի՛նչ է գտնված իրը:
Գտի՛ր տրված դարձվածքների իմաստները և օգտագործի՛ր նախադասության մեջ.
ձախորդ Փանոս, ձեռնոց նետել, հացը կիսել
հրի ու սրի մատնել, կոկորդիլոսի արցունքներ, կրակի կտոր
կյանքի գնով, կրիայի քայլերով, գլուխ(ը) գովել
գույնը գցել, դարն անցնել, դանակը ոսկորին հասնել
Անպայման դիտի՛ր տեսանյութը: Հուսով եմ՝ ձեզ դուր կգա բառակապակցությունների և դարձվածքների մասին փոքրիկ հեքիաթը:
Ամենամսյա առաջադրանքներ (ֆլեշմոբ)
Լրացուցիչ առաջադրանքներ
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ«Նամակ դստերը»
Սիրելի ճուտիկ. շատ լավ է, որ դու քեզ լիովին երջանիկ ես զգում, բայց դու գիտես նաև, որ ես առանձնապես չեմ հավատում երջանկությանը: Դժբախտությանը՝ նույնպես: Թե մեկը, թե մյուսը լինում են ներկայացումներում, կինոներում և գրքերում, իսկ կյանքում իրականում դա գոյություն չունի:
Ես հավատում եմ այն բանին, որ ապրում ես այնպես, որքան դրան արժանի ես (քո տաղանդով ու մարդկային հատկություններով), իսկ երբ չես անում այն, ինչ պետք է, ապա դրա համար հատուցում ես կրկնակի…
Եվ այսպես, ահա քո խենթ հոր խորհուրդները: Ինչի պետք է հասնել. աշխատիր համարձակ լինել, ողջախոհ, կարողացիր լավ աշխատել և ձիու թամբին ամուր մնալ: Եվ այսպես շարունակ:
Ինչ պետք է չանել. մի ձգտիր դուր գալ ամենքին: Անցյալի մասին մի մտածիր, ապագայի մասին՝ նույնպես: Եվ այն մասին, թե ինչ կպատահի քեզ, երբ հասունանաս: Եվ այն մասին, թե ինչ-որ մեկը քեզ ինչպես կբնորոշի: Հաջողությունների և անհաջողությունների մասին՝ նույնպես, եթե դրանք քո մեղքով չեն կատարվում: Ծնողներիդ մասին մի մտածիր, տղաների, քո հիասթափութունների մասին՝ ևս:
Ինչի մասին պետք է մտածել. Կյանքում ի՞նչ ձգտումներ ունեմ, ուրիշներից լավն եմ, թե՞ վատը` ա) ուսման մեջ, բ) մարդկանց հասկանալու և նրանց հետ հաղորդակցվելու հարցերում, գ) սեփական մարմինը տիրապետելու ընդունակության մեջ:
Սիրում եմ քեզ՝ Հայրիկ:
Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ առաջադրանքները.
ա) Ներկայացրե՛ք պատմվածքի հերոսներին:
բ) Ո՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք.
- անմիջականությունը, անկեղծությունը,
- սյուժեն հետաքրքիր է ,
- լարված դեպքեր են նկարագրված,
- հումորային է պատումը,
- ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված,
- արժանիք չունի: