Առաջադրանքներ։
1․ Ընտրել y=x2 ֆունկցիային և նրա գրաֆիկին վերաբերվող հարցերի ճիշտ պատասխանը՝
ա) Ֆունկցիան ընդունում է ցանկացած բացասական արժեք:
բ) Ֆունկցիան ընդունում է միայն դրական արժեքներ:
գ) Ֆունկցիան ընդունում է ցանկացած ոչ բացասական արժեք:
2․ Տրված x-երի համար գտնել y-ի այնպիսի արժեք, որ (x, y) կետը լինի y = x2 պարաբոլի վրա.
ա) x = 0
y = 02 = 0
բ) x = 3
y = 32 = 9
գ) x = − 4
y = -42 = 16
դ) x = 11
y = 112 = 121
3․ Հայտնի է, որ (x, y) կետը պատկանում է y = x2 պարաբոլին։ Գտնել y-ի տրված արժեքի համար
x-ի բոլոր հնարավոր արժեքները։ Քանի՞ այդպիսի x կա.
ա) y = 0, բ) y = 25, գ) y = 196, դ) y = 2.89, ե) y = − 16
4. Կոորդինատային հարթության վրա պատկերված է y = x2 պարաբոլը։ Պարզել տրված կետի
դիրքը պարաբոլի նկատմամբ (գտնվում է պարաբոլից վերև, պատկանում է պարաբոլին, թե
պարաբոլից ներքև է).
ա) (1, 3), բ) (4, 2), գ) ( 2 /3 , 4/9 ), դ) ( −3, 11), ե) (− 2 , 4 ), զ) (2.5, 6), է) (1, 0)։
5․ Տրված է y = x2 ֆունկցիան։ Ո ՞ր կետերում է ֆունկցիան ընդունում ա) 9, բ) 0, գ) 15, դ) − 25 արժեքը։
6․ Կոորդինատային հարթության վրա նշված են A և B կետերն այնպես, որ A-ն առաջին քառորդում
է, B-ն՝ երկրորդ։ Քանի՞ կետում AB հատվածը կհատի y = x2 ֆունկցիայի գրաֆիկը։
7․ Կոորդինատային հարթության վրա նշված են A և B կետերն այնպես, որ A-ն չորրորդ քառորդում
է, B-ն՝ երրորդում։ Քանի՞ կետում AB հատվածը կհատի y = x2 ֆունկցիայի գրաֆիկը։ Դիտարկել
բոլոր հնարավոր տարբերակները։
8․ Կոորդինատային հարթության սկզբնակետից տարբեր (a, b) կետը գտնվում է y = x2 ֆունկցիայի գրաֆիկի վրա։ (− a, b), (a, − b), (−a, − b) կետերից ո՞րը կգտնվի այդ գրաֆիկի վրա։
9․ Առանց կառուցման պարզել, թե արդյո՞ք A (−2;4), B (4;14), C (5;25), D (-8;-64) կետերը պատկանում են y=x2 ֆունկցիայի գրաֆիկին: