Հունվարյան ճամբար 9

Ինչպես միշտ այսօր օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով։


Առաջին դասաժամին ընկեր Լիանայի հետ մաթեմատիկայի դաս արեցինք, վերհիշեցինք մեր անցած թեմաները։ Դասը հետաքրքիր էր և շատ արդյունավետ։
Ճամբարի ընթացքում գործում է «Սովորող-սովորեցնող» նախագիծը և այսօր մեզ հանդիպեցին 12րդ դասարանցիները։ Դիտեցինք փոքրիկ ֆիլմ և քննարկեցինք այն անգլերենով։
Հետաքրքիր էր հանդիպումը ավագ դպրոցում, որտեղ մասնակցեցինք ընկեր Էմանուելի աշխատարանին։ Խաղացինք ինտելեկտուալ «Top 20» խաղը։
Օրվա ավարտին ամփոփեցինք օրը, խոսեցինք վաղվա անելիքների մասին, այնուհետև ամեն մեկը մասնակցեց իր ընտրած ընտրությամբ գործոնեությանը։
Միլենա Կարապետյան

Leave a comment