Հունվարյան ճամբար․ 9

Ճամբարի հերթական գեղեցիկ օրերից մեկն էլ ավարտվեց։ Այսօրը անցավ շատ հագեցած և հետաքրքիր։

Առավոտը սկսեցինք մարմարյա սրահում, մեր շատ սիրելի պարերով։  Այնուհետև քննարկեցինք  մեր դպրոցի ստուգատեսները, ծանոթացանք ստուգատեսի ընդհանուր դրույթներին և նպատակներին։ Կարծում եմ կմասնակցենք ստուգատեսներից որևէ մեկին։
Այսօր ունեցանք մարզական պարապմունք։ Տղաները խաղացին ֆուտբոլ, իսկ աղջիկները վոլեյբոլ։ Դրսում ցուրտ էր, բայց մենք դա չզգացինք, որովհետև տարվել էինք խաղով ու չէինք նկատում ցուրտը։
Միսս Անահիտի հետ ծանոթացանք և քննարկեցինք անգլերեն քննության տոմսերին, ստացանք մեր հարցերի պատասխանները։

Միլենա Կարապետյան, 9-րդ դասարան

Leave a comment