Բնակչության տեղաբաշխումը: Տարաբնակեցումը
Դաս 27, էջ 84-87
- Ի՞նչ գործոններ են ազդում ՀՀ բնակչության ու բնակավայրերի տեղաբաշխման վրա:
ՀՀ-ի բնակչության տեղաբաշխման վրա ազդում է՝ բնական գործոնները, տնտեսական գործոնները, սոցիալական գործոնները և այլն:
- Ինչով են պայմանավորված ՀՀ–ում բնակչության ու բնակավայրերի տեղաբաշխման
մեծ տարբերությունները՝ ըստ ծովի մակարդակից ունեցած բարձրության:
ՀՀ-ում բնակչության և բնակավայրերի մեծ մասը տեղաբաշխված է ծովի մակարդակից 800–2000 մ բարձրությունների վրա։
- Ի՞նչ զարգացում է ունեցել քաղաքային տարաբնակեցումը ՀՀ–ում:
Հայաստանում քաղաքային տարաբնակեցումը սկսվել է 1914թ.–ին, այն ժամանակ միայն Երևանի, Գյումրիի, Գավառի և Գորիսի բնակչությունը կազմում էր մոտ 10%։ Ժամանակի ընթացքում գյուղերը խոշորացան, որոշ նոր քաղաքներ առաջացան, օրինակ՝ Հրազդան, Վանաձոր, Չարենցավան և 1980–ականներին երկրի քաղաքների թիվը հասավ 58–ի:
- Ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ գյուղական տարաբնակեցումը։
Վերջին 100 տարում ՀՀ–ում նվազել է մանր, փոքր և միջին մեծության գյուղերի թիվը: Արարատյան դաշտում և հարակից տարածքներում նոր հողերի յուրացման շնորհիվ հիմնվել են շուրջ 100 նոր գյուղեր:
- Թվարկե՛լ ՀՀ մարզերը մարզկենտրոններով /օգտվել էջ 29-ի քարտեզից
Արագածոտն – Աշտարակ
Արարատ – արտաշատ
Արմավիր – Արմավիր
Գեղարքունիք – Գավառ
Լոռի – Վանաձոր
Կոտայք – Հրազդան
Շիրակ – Գյումրի
Սյունիք – Կապան
Վայոց Ձոր – Եղեգնաձոր
Տավուշ – Իջևան